«168 Ժամ». Ըստ քառյակի` շուտով իշխանությունը կկանգնի երկընտրանքի առջև
Հայկական Մամուլ
Ոչ իշխանական ուժերից հրաշալի քառյակի ներկայացուցիչները տարբեր հարթակներում վստահեցնում են, որ աշնանը բավական լուրջ ներքաղաքական իրադարձություններ են տեղի ունենալու, որոնք հանգեցնելու են իշխանափոխության: Այս մասին գրում է «168 Ժամ»-ը:
Նրանք հրապարակայնորեն չեն բացահայտում, թե որն էլ լինելու իշխանափոխության առիթը, բայց ոչ հրապարակային, մասնավոր զրույցներում չեն թաքցնում, որ առաջիկայում հնարավոր է՝ իշխանությունը կանգնի երկընտրանքի առաջ. ստորագրել Ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող փաստաթուղթ կամ հրաժարական տալ:
Կարգավորման փաստաթուղթը, ըստ ոչ իշխանական ուժերի, պարունակելու է կետեր, որոնցով Հայաստանը ստիպված է լինելու տարածքային զիջումներ կատարել Ադրբեջանին, իսկ դա նշանակում է, որ ընդդիմությունը հնարավարություն կստանա իշխանությանը պարտադրել հրաժարական տալ: Իսկ եթե իշխանությունն ինքը չի ուզում նման փաստաթուղթ ստորագրել, ուրեմն ինքը պետք է կամավոր հրաժարվի իշխանությունից: Ըստ ոչ իշխանական ուժերի հաշվարկների»:
Շարունակությունը` «168 Ժամ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում