«Ուիմբլդոնի» եզրափակչում կմրցեն Ջոկովիչը և Ֆեդերերը
Սպորտ
Թենիսի «Ուիմբլդոնի» հեղինակավոր մրցաշարի եզրափակչում կմրցեն սերբ Նովակ Ջոկովիչը և շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը:
Ջոկովիչը 3 ժամ 5 րոպե տևողությամբ խաղում առավելության հասավ բուլղար Գրիգոր Դիմիտրովի նկատմամբ' 6:4, 3:6, 7:6 (2), 7:6 (7) հաշվով: Լոնդոնում ընթացող «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարի մյուս կիսաեզրափակչում մրցեցին Ռոջեր Ֆեդերերը և Կանադայի ներկայացուցիչ Միլոշ Ռաոնիչը: Ֆեդերերից շատ ջանքեր չպահանջվեցին հաղթելու համար: 1 ժամ 41 րոպե պայքարից հետո շվեյցարացին հաղթեց 6-4, 6-4, 6-4 հաշվով:
«Ուիմբլդոնի» եզրափակիչը կկայանա կիրակի' հուլիսի 6-ին: Ռոջեր Ֆեդերերը կմասնակցի 9-րդ ուիմբլդոնյան եզրափակչին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում