Բրազիլիան պետք է հաղթի Մունդիալը՝ հանուն Նեյմարի. Հալկ
Սպորտ
Բրազիլիայի ազգային հավաքականի Հալկը հայտարարել է, որ իրենք պետք է հաղթեն Աշխարհի առաջնությունում՝ հանուն Նեյմարի: Քառորդ եզրափակչում Կոլումբիայի ազգային ընտրանու դեմ խաղում լուրջ վնասվածք է ստացել, և 4-6 շաբաթ չի կարողանա դաշտ դուրս գալ: Լուիշ Ֆելիպե Սկոլարիի սաները հաղթեցին 2:1 հաշվով:
«Չեմ խոսի այն մասին, թե Նեյմարը որքան կարևոր է մեզ համար: Մենք պետք է հաղթահարենք այս դժվարությունը: Այժմ մենք ևս մեկ պատճառ ունենք հաղթելու: Հանուն Նեյմարի: Եթե Աստված մեզ օգնի չեմպիոն դառնալ, մենք այդ տիտղոսը կնվիրենք նրան»,- Հալկի խոսքը մեջբերում է Goal ինտերնետ-պորտալը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում