Աշխարհի առաջնությունը դեռ չի ավարտվել, բայց Խամես Ռոդրիգեսն արդեն չեմպիոն է. Դավիդ Լուիս
Սպորտ
Բրազիլիայի ազային հավաքականի պաշտպան Դավիդ Լուիսն աջակցություն է հայտնել Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին, ով բրազիլացիներից կրած պարտությունից հետո չի կարողացել զսպել արցունքները: Դավիդ Լուիսը դեռ մարզադաշտում է մոտեցել Խամես Ռոդրիգեսին ու փորձել աջակցել նրան: Հանդիպումից հետո երկու ֆուտբոլիստները համատեղ հարցազրույց են տվել ԶԼՄ-ներին:
«Չեմպիոնները նրանք չեն, ովքեր նվաճում են ավարը: Խամեսը հիանալի խաղաց, հիանալի գոլեր խփեց: Նա գլուխը բարձր պահած է լքում առաջնությունը, որովհետև արդեն Աշխարհի առաջնության չեմպիոն է՝ այն ամենով, ինչ արել է այս առաջնությունում»,- ասել է Լուիսը:
«Շնորհակալ եմ: Ինձ համար հաճելի էր, երբ այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Դավիդ Լուիսը և Դանի Ալվեշը, խաղից հետո մոտեցան ինձ՝ խոսելու ինձ հետ»,- իր հերթին նշել է Ռոդրիգեսը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում