Նոր վիրուս Արմավիրում. վարակը կարող է ոչնչացնել լոլիկի ու սմբուկի ամբողջ բերքը. armnewstv.am (տեսանյութ)
Հայաստան
Արմավիրի մարզի լոլիկի և սմբուկի ցանքատարածություններում նոր հիվանդություն է տարածվում: Վարակը սարդարապատցիները հայտնաբերել են մոտ երկու շաբաթ առաջ, ինչ-որ ձևերով փորձել են պայքարել, բայց հիվանդությունը չի նահանջում և չորացնում է լոլիկի ու սմբուկի բույսը:
Արմավիրի գյուղատնտեսության վարչության պետը ստեղծված իրավիճակում չունի արդյունավետ խորհուրդ: Մարզի գլխավոր գյուղատնտեսը համամիտ է սարդարապատցիների հետ՝ վարակը կարող է ոչնչացնել ամբողջ ցանքատարածությունը:
Գյուղացիները վրդովված են՝ հիվանդության մասին լուրը հասցրել են Գյուղնախարարություն, բայց արձագանք չկա, իսկ բույսերն օր-օրի չորանում են: Արթուր Այվազյանը գյուղացիներին առայժմ կարող է մեկ խորհուրդ տալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Armnewstv.am-ում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից