Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետո BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին 

Մայր Աթոռում կատարվեց Հին Վեհարանի վերաբացման արարողությունը

Հայաստան

Հուլիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հին Վեհարանի վերաբացման հանդիսավոր արարողությունը: Պատմական կառույցը հիմնանորոգվել ու բարեկարգվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանի և տիկին Վերա Սեդրակյանի ազնիվ բարերարությամբ:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Մայր Աթոռի միաբաններ, Հին Վեհարանի բարերարները և ՀԲԸՄ անդամներ, ինչպես նաև կրթության ու մշակույթի գործիչներ:

Արարողությունն սկսվեց Տերունական աղոթքով, ապա հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի և մասնակցությամբ հոգևորականաց դասի կատարվեց օրհնության կարգ: Հավարտ արարողության, ներկաներին իր օրհնությունը բաշխեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Փառք և գոհություն ենք բարձրացնում առ Աստված, որ մեր կյանքից ներս առատորեն շնորհներ է հեղում, որոնցով բարեզարդվում է և պայծառանում մեր Ս. Եկեղեցին իր առաքելության մեջ: Մենք գոհություն ենք հայտնում Աստծուն, որ այսօր ձեզ հետ միասին բացում ենք դռները Հին Վեհարանի», - նշեց Վեհափառ Հայրապետը:

Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը բերեց Հին Վեհարանի նորոգությունը հանձն առած Հայ Եկեղեցու և ազգի նվիրյալ զավակներ տեր և տիկին Պերճ և Վերա Սեդրակյաններին` մաղթելով, որ Երկնավոր Տիրոջ Աջը միշտ տարածյալ մնա Սեդրակյան ընտանիքի վրա: «Նրանք նույնպես ցանկացան բարի հիշատակ ունենալ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, որովհետև ապրել են Ս. Էջմիածնով և իրենց առաքելության մեջ միշտ կարևոր տեղ է ունեցել Մայր Աթոռ Ս. Էջմիածինը», - ասաց Հայոց Հայրապետը` գնահատանքով վկայելով նաև, որ ՀԲԸՄ նախագահ տիար Պերճ Սեդրակյանը մշտապես կարևորել է համագործակցությունը Հայ Եկեղեցու և ՀԲԸՄ-ի միջև` այն հավատով, որ համատեղ գործունեությունը պիտի գա զորացնելու ազգային կյանքը, նպաստելու Հայ Եկեղեցու ազգապահպան առաքելության առավել արդյունավետ իրականացմանը հատկապես Սփյուռքում:

Հին Վեհարանի վերաբացման առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գնահատանքը հայտնեց նաև Մայր Աթոռի բարեկարգման գործին տարիներ շարունակ իրենց կարևոր նպաստը բերող տիար Գագիկ Գալստյանին և «Հորիզոն 95» շինարարական ընկերության աշխատակիցներին` մաղթելով գեղեցիկ իրագործումներով շարունակել հայրենի երկիրը շենացնելու իրենց բարի ծառայությունը:
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն աղոթքով հայցեց Բարձրյալից, որ խաղաղությունն ուղեկից դարձնի Հայոց աշխարհին և աշխարհասփյուռ հայորդիներին, որպեսզի գոհաբանությամբ և նվիրյալ աշխատանքով կարողանան պայծառացնել հայ կյանքը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

Այնուհետև Հայոց Հովվապետը և Սեդրակյան ամուսինները, հատելով Հին Վեհարանի մուտքի կարմիր ժապավենը, կատարեցին բացումը հիմնանորոգված Հին Վեհարանի, շրջեցին սրահներում, դիտեցին ցուցադրվող բարձրարվեստ արժեքավոր եկեղեցական-ծիսական ցուցանմուշները:

Ղազար Ա Ջահկեցի Ամենայն հայոց Կաթողիկոսի գահակալության շրջանում` 1738-1751 թթ.-ին, Հայոց Կաթողիկոսարանը Ս. Էջմիածնի Մայր Տաճարի արևմտյան կողմից փոխադրվում և հաստատվում է դեռևս Ս. Մովսես Գ Տաթևացի Հայրապետի շրջանում (1629-1632 թթ.) կառուցված երկհարկանի շենքի վերին հարկում: Մինչև 1962 թվականն Ամենայն Հայոց Հայրապետները բնակվել և իրենց գործունեությունն իրականացնել են Հին Վեհարանի շենքում: 1968 թ.-ին, պայմանավորված նոր Վեհարանի հիմնադրմամբ, լուսահոգի Վազգեն Ա Հայրապետի նախաձեռնությամբ և ազգային բարերար Ալեք Մանուկյանի աջակցությամբ Հին Վեհարանը նորոգվում է և սկսում գործել որպես թանգարան: 2010-14 թթ.-ի հիմնանորոգությունից հետո Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Հին Վեհարանում հաստատվում են Հայոց Հայրապետներին և արքաներին նվիրված ցուցասրահներ, որտեղ զետեղված են նրանց գեղանկարները, նվիրական առարկաներ և անձնական իրեր: Հովնաթանյանների ձեռքով նկարազարդված գահասրահում` «Ծաղկյա դահլիճում», ցուցադրվում է 400 տարվա հնություն ունեցող Սրբալույս Մյուռոն: Այստեղ է նաև 1837 թ.-ին Մադրասում պատրաստված Հայոց Հայրապետների պատմական գահը և Հայրապետական արծիվը, որ պատկանել է Փիլիպոս Ա Աղբակեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսին (1632-1655 թթ.): Սրահներից մեկում ցուցադրության են դրված նաև Կոմիտաս վարդապետին պատկանած իրեր, ներկայացված են հայկական արծաթագործության և ասեղնագործության եզակի ստեղծագործություններ, ծիսական պարագաներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
Ամենադիտված