Արգենտինական ֆուտբոլային «տանգո» մունդիալի կիսաեզրափակչում. Արգենտինա-Բելգիա` 1-0 (լուսանկար)
Սպորտ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի երկրորդ խաղային օրն առաջինը պայքարի մեջ մտան Արգենտինայի և Բելգիայի ազգային թիմերը:
«Հանդիպումը մեկնարկեց երկկողմանի գրոհներով: Սակայն, ընդամենը 8-րդ րոպե անց բելգիացիները ստիպված եղան գնդակը դուրս բերել սեփական դարպասից: Գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Գոնսալու Իգուաինը: Չնայած բաց թողած գնդակի բելգիացիները հավասար պայքար էին մղում: Դրա մասին է խոսում վիճակագրությունը' գնդակին տիրելու հարաբերակցությունը 54/46 էր: Երկրորդ խաղակեսի մեկնարկում կատարած փոփոխությունների շնորհիվ բելգիացիները նոր տեմպ հաջորդեցին խաղին: Արգենտինացիներն էր պաշտպանվում էին' շեշտը դնելով արագ հակագրոհների և ֆուտբոլիստների անհատական վարպետության վրա»,- գրում է «Արմենպրեսը»:
Կիսաեզրափակչում արգենտինացիները կխաղան Նիդեռլանդներ-Կոստա Ռիկա զույգի հաղթողի հետ:
Բրազիլիա, «Մանե Գարինչա»-ի անվան ազգային մարզադաշտ
Հանդիպմանը հետևում էր 68.551 ֆուտբոլասեր
Քառորդ եզրափակիչ
Արգենտինա 1 - 0 Բելգիա
Գոնսալո Իգուաին (8')
Դեղին քարտ' Էդեն Ազար (Բելգիա), Տոբի Ալդերվեյրելդ (Բելգիա), Լուկաս Բիգլիա (Արգենտինա)
Կարմիր քարտ' 0






























































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում