Դոնեցկի աշխարհազորայիններն ուժեղացնում են քաղաքի պաշտպանությունը․ ԴԺՀ
Աշխարհ
Դոնեցկի աշխարհազորայինները ուժեղացնում են քաղաքի պաշտպանությունը։ Այս մասին հայտնում է itar-tass-ը՝ վկայակոչելով ԴԺՀ-ի ներկայացուցիչներին։
ԴԺՀ-ի մամուլի ծառայությունը հաստատել էր, որ Ուկրաինացի ուժայիններին հաջողվել է վերահսկողություն հաստատել Կրամատորսկում, Նիկոլաևկայում և Սլավյանսկում, որտեղից աշխարհազորայինների շարսյունը կարողացել է դուրս գալ շրջափակված տարածքներից՝ հասնելով Դոնեցկ։
Նշենք, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Դոնեցկի նահանգապետ Սերգեյ Տարուտին և մի շարք այլ պաշտոնյաների հանձնարարել է Սլավյանսկի և Կրամատորսկի «կենսապահովությունը մեկօրյա ժամկետում վերականգնել», խոսքը գանձարանի, եկամուտների նախարարության և Ուկրաինայի կենսաթոշակային հիմնադրամի բաժնի մասին է։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում