«Բարսելոնան» համաձայնել է «Արսենալին» վաճառել Ալեքսիս Սանչեսին. հայտնի է գործարքի արժեքը
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնան» համաձայնել է «Արսենալին» վաճառել հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը՝ 40 միլիոն եվրոյով: Այս մասին է տեղեկացնում է Goal ինտերնետ-հրատարակչությունը: Նշվում է, որ առաջիկա 48 ժամվա ընթացքում պետք է կայանա բանակցությունների ևս մեկ փուլ, որի շրջանակներում կքննարկվեն լրացուցիչ դետալներ: Ալեքսիս Սանչեսի ֆուտբոլային իրավունքները ցանկանում են ձեռք բերել նաև «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն ամեն ինչ տանում է նրան, որ Չիլիի հավաքականի հարձակվողը կարիերան կշարունակի հենց լոնդոնյան «Արսենալում»:
Հիշեցնենք, որ Բրազիլիայում ընթացող Աշխարհի առաջնությունում Սանչեսը մասնակցել է 4 խաղի, խփել 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում: Աշխարհի առաջնությունում Չիլիի ընտրանին հասել է մինչև 1/8 եզրափակիչ, որտեղ 11 մետրանոց հարվածաշարում զիջել է Բրազիլիայի ընտրանուն:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում