Նիկոլայ Բասկովը վնասել է գլուխը (լուսանկար)
Այլ
Իգոր Կրուտոյի աղջկա հարսանիքի հանդիսավարը երգիչ Նիկոլայ Բասկովն է եղել: Շքեղ հարսանեկան արարողությունից բոլոր հյուրերը գոհ են մնացել, միայն Բասկովի համար այն վատ ավարտ է ունեցել: Անհաջողությունը պատահել է այն ժամանակ, երբ հյուրանոցային իր համարը գնալիս Բասկովի ոտքը պատահաբար սայթաքել է և նա ընկել ու գլուխն ուժգին քարե հատակին է հարվածել:
Երգիչը միանգամից դիմել է բժիշկների օգնությանը: Դեպքից հետո Նիկոլայն իր բլոգում տեղադրել է մի լուսանկար, որում երևում է, թե ինչպես է վնասվել գլուխը: Երգչի երկրպագուները տարբեր մեկնաբանություններ են թողել լուսանկարի տակ, ոմանք ցավել են նրա համար, իսկ ոմանք էլ գրել, որ նա քիչ պետք է ալկոհոլ օգտագործեր:



















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում