Ինքնասպանության փորձ՝ Նոր Նորքում (լրացված)
Արտակարգ Պատահար
Հուլիսի 6-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 39 շենք բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, գազի հոտ է զգացվում (բնակիչը ներսում է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով, ներսում է եղել Գ. Տ.-ը (ծնվ. 1976թ.), ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում