Վրաստանի խորհրդարանի նախագահն Ադրբեջանում է
Վրաստան
Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին հուլիսի 6-ին ժամանել է Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ուսուպաշվիլին Բաքվում լրագրողներին հայտարարել է, որ Ադրբեջան կատարած այցի նպատակը երկու երկրների օրենսդրական մարմինների միջև տարբեր բնագավառներում, այդ թվում' տնտեսական և իրավական ոլորտներում համագործակցության հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելն է:
Ենթադրվում է, որ այցի ընթացքում Վրաստանի խորհրդարանի նախագահը մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնյաների հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում