Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) 

Եվրոպայում սրտամկանի ինֆարկտի դեպքում ստենտավորված 32 000 քաղաքացու 95%-ն ապրել է

Հասարակություն

Երևանի 7 կլինիկայում, ինչպես նաև Գորիսի սրտաբանական կենտրոնում և Գյումրիի ԲԿ-ում իրականացվում են ինվազիվ սրտաբանական ծառայություններ։ «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնն անցած 20 տարվա ընթացքում բավականաչափ մասնագետներ է պատրաստել, որոնք հաջողությամբ աշխատում են հանրապետության տարբեր կենտրոններում: Շատ մասնագետներ վերապատրաստումներ են անցել նաև աշխարհի առաջատար կլինիկաներում։ Եվ պատահական չէր, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ ինվազիվ սրտաբանական ծառայություններ իրականացնող կենտրոնների ղեկավարների և սրտաբանների աշխատանքային խորհրդակցության ժամանակ ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Մոսկվայի Ա. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի ճանաչված մասնագետ Բագրատ Ալեքյանը նշեց, որ Հայաստանում այժմ կա անհրաժեշտ ներուժ' մեկ տարվա ընթացքում միջազգային խնդիր համարվող այս ոլորտում թռիչքային հաջողությունների հասնելու և եվրոպական ցուցանիշներն ապահովելու համար։

Նա ներկայացրեց Եվրոպայում և ՌԴ-ում ինվազիվ սրտաբանության փորձն ու արձանագրվող արդյունքները: Նշեց, որ Եվրոպայում սրտամկանի ինֆարկտի դեպքում ստենտավորված 32 հազար քաղաքացիների 95 տոկոսն ապրել է։ Մինչդեռ առանց այդ միջամտության ինֆարկտից հետո յուրաքանչյուր 5-րդը մեկ տարվա ընթացքում մահանում է: Ուշագրավ է, որ ինֆարկտ-միոկարդի դեպքում ստենտավորման եվրոպական ամենաբարձր ցուցանիշն այժմ Չեխիայում է' կազմելով 95 տոկոս (միջին եվրոպականը' 65%):

ՌԴ առողջապահության նախարարության ռենտգենաներանոթային ախտորոշման և բուժման գծով գլխավոր մասնագետ, Ինտերվենցիոն ռադիոլոգների եւ էնդովասկուլյար վիրաբույժների ռուսաստանյան գիտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանն առաջարկեց միանալ «Stent for life» միջազգային շարժմանը, որը հնարավորություն կտա ստենտավորումը հասանելի դարձնել դրա կարիքն ունեցող բնակչության առնվազն 70 տոկոսի համար։ Իսկ ստենտավորումն ինֆարկտի դեպքում մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է։ Հիշեցնենք, որ սրտանոթային հիվանդությունները մեր երկրում լայն տարածում ունեն և մահացության ընդհանուր կառուցվածքում 48 տոկոս են կազմում։

«Վերջին տարիներին Հայաստանում իրավիճակը փոխվել է, սրտանոթային խնդիրներ ունեցող հիվանդներն այսօր հնարավորություն ունեն օգտվելու բժշկական այն ծառայություններից, որոնք հաջողությամբ գործում են արտերկրում: Առաջընթացը զգալի է»,- նկատեց Բագրատ Ալեքյանը:

Պրոֆեսորի հավաստմամբ' ժամանակն է, որ Հայաստանը ևս քայլեր ձեռնարկի ինֆարկտների դեպքում ստենտավորումը պետպատվերի շրջանակում իրականացնելու համար։

Արմեն Մուրադյանը հավելեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահը ինվազիվ սրտաբանական ծառայությունը ՀՀ բոլոր քաղաքացիների համար հասանելի և մատչելի դարձնելու խնդիր է դրել։

Քննարկվեցին, թե ծառայությունն ընդլայնելու և բարելավելու նպատակով ինչպիսի պայմաններ և հարակից մասնագիտական ինչ վերապատրաստումներ են անհրաժեշտ։ Կարևորվեցին թե՛ ինվազիվ ծառայության 24-ժամյա աշխատանքի ապահովումը, թե՛ առողջության առաջնային օղակի և շտապօգնության ծառայության բոլոր մասնագետների պատրաստվածությունը' էլեկտրասրտագրության շեղումները ճիշտ գնահատելու և հիվանդին ամենակարճ ժամանակում մոտակա, նման հնարավորություն ունեցող կլինիկան տեղափոխելու համար և այլ հարցեր։ Քննարկման մասնակիցները կիսվեցին իրենց մտահոգություններով, ինչպես նաև հանդես եկան առաջարկներով: Առաջարկ եղավ սկզբնական շրջանում ծրագրում ընդգրկել սուր ինֆարկտների դեպքերը։

«Մեր նպատակը ոչ միայն ինֆարկտի դեպքում մարդկանց կյանքը փրկելն է, այլև զուգահեռաբար այնպիսի աշխատանքներ տանելը, որ մարդիկ գոնե տարին մեկ անգամ դիմեն առողջության առաջնային պահպանման օղակ, անհրաժեշտ մի շարք հետազոտություններ անցնեն, որպեսզի առողջական նման խնդիրները կանխվեն կամ վաղ հայտնաբերվեն»,-ընդգծեց նախարարը:

Նա կարևորեց առողջ ապրելակերպը' չծխել, ալկոհոլը և անառողջ սնունդը չչարաշահել, ֆիզիկապես ակտիվ կյանք վարել։ Այս ճանապարհով հնարավոր կլինի կանխել ոչ միայն սրտանթային, այլև բազմաթիվ այլ հիվանդություններ:

Արմեն Մուրադյանը հանձնարարեց «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի ղեկավար Լիդա Մուրադյանի ղեկավարությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն ինվազիվ սրտաբանական ծառայություններ իրականացնող բոլոր կլինիկաների ներկայացուցիչներ և Ինտենսիվ սրտաբանության ասոցիացիայի հետ, գնահատելով իրավիճակը, հանդես գալ կոնկրետ առաջարկներով:

Աշխատանքային խորհրդակցության ավարտին նախարար Արմեն Մուրադյան շնորհակալություն հայտնեց Բագրատ Ալեքյանին Հայաստան կատարած կարճատև այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարություն այցելելու և իր փորձին հաղորդակից դարձնելու համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով Մերցը և Զելենսկին հանդիպել են օդային տագնապի ազդանշանների ներքո Ծովում հայտնաբերված անծանոթ առարկան հետաձգել է Հելսինկիից Տալին ուղևորվող լաստանավը Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին
Ամենադիտված