Լրտեսությունը կասկածի տակ կդնի ԱՄՆ-Գերմանիա համագործակցության հեռանկարները. Մերկել
ԱՐԽԻՎ
Ինչպես հայտնում է vestifinance.ru-ն, եթե հաստատվի այն տեղեկությունը, որ գերմանացի աշխատակիցն ԱՄՆ-ի համար լրտեսությամբ է զբաղվել, ապա դա կասկածի տակ կդնի ԱՄՆ-ի հետ համագործակցության հեռանկարները: Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Սա Մերկելի առաջին մեկնաբանությունն է անցյալ շաբաթ գերմանական գաղտնի ծառայությունների աշխատակցի ձերբակալությունից հետո: Ըստ տեղեկությունների՝ գերմանացի գաղտնի ծառայությունների աշխատակցի և ԱՄՆ հատուկ ծառայությունների միջև համագործակցությունը շարունակվել է երկու տարի, որի ընթացքում նա ԱՄՆ-ին հանձնել է 200-ից ավելի փաստաթուղթ:
Իր հերթին, Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերն ԱՄՆ-ին կոչ է արել հնարավորինս ավելի արագ և ավելի պարզ արտահայտվել լրտեսության մեղադրանքների կապակցությամբ:
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև հարաբերություններն զգալի վատացել էին, երբ պարզվել էր, որ ԱՄՆ ԱԱԾ-ն գաղտնալսում է Անգելա Մերկելի հեռախոսը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)