Բաթումիում Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող ուկրաինացի է ձերբակալվել Իրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համար TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին (տեսանյութ). «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Ռուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակ Անթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառով ԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ին Արարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Քաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան 

Գալուստ Սահակյանը հանդիպեց Վալենտինա Մատվիենկոյի հետ

Արտաքին Քաղաքական

Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 7-ին հանդիպեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահը, շնորհավորելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ և բարձր գնահատելով երկու երկրների հարաբերությունները, վստահություն հայտնեց, որ երկու խորհրդարանների համագործակցության շրջանակը հետայսու ևս կընդլայնվի, փոխգործակցությունը կխորանա թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով: Նա կարևոր համարեց առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդումը, հումանիտար ոլորտում փոխգործակցության հետագա զարգացումը: Տիկին Մատվիենկոն գոհունակությամբ փաստեց միջռեգիոնալ հաջող համագործակցությունը՝ նշելով, որ ՌԴ 70 սուբյեկտներ փոխգործակցում են Հայաստանի մարզերի և քաղաքների հետ: Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն՝ Վալենտինա Մատվիենկոն բարձր գնահատեց այդ ուղղությամբ Հայաստանի կողմից կատարվող ակտիվ քայլերը: Նա ողջունեց 2013թ. Հայաստանի խորհրդարանում ռուսական գրադարանի և հայ-ռուսական բարեկամության ակումբի բացումը: Դաշնության Խորհրդի նախագահը կարևոր և անհրաժեշտ համարեց համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրի հետագա ընդլայնումն ու խթանումը, ինչը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է: «Յուրաքանչյուր այց, պաշտոնական հանդիպում կարևոր ուղենիշ է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում»,-ասաց Գալուստ Սահակյանը: Նրա համոզմամբ՝ երկու երկրների ղեկավարների, խորհրդարանականների և պաշտոնյաների հանդիպումների պարբերական բնույթը, խորհրդարանական երկխոսությունը, ինչպես նաև համագործակցության լայն շրջանակները վերստին հաստատում են քաղաքական, տնտեսական, հումանիտար և ռազմավարական ոլորտներում փոխգործակցության դաշնակցային մակարդակը: ԱԺ նախագահի խոսքով՝ երկկողմ փոխգործակցության, ինչպես նաև ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման և ինտեգրացիոն գործընթացների ամուր իրավական հիմքի ձևավորման գործում մեծ դերակատարություն ունի միջխորհրդարանական փոխգործակցությունը: «Վստահորեն կարող եմ նշել, որ խորհրդարանական համագործակցությունը կրում է վերընթաց և պարբերական բնույթ: Այդ համատեքստում իր կարևոր դերն ունի Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովը»,- նշեց ԱԺ նախագահը: Ըստ ԱԺ նախագահի՝ երկկողմ համագործակցության կարևորագույն ուղղություններից է նաև առևտրատնտեսական փոխգործակցության խթանումը, և Հայաստանն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման համար՝ առաջնահերթ ստեղծելով բարենպաստ ներդրումային մթնոլորտ: Գալուստ Սահակյանը նշեց, որ վերընթաց բնույթ է կրում նաև միջտարածաշրջանային համագործակցությունը, կայուն փոխգործակցություն է նկատվում ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում:

Տարածաշրջանային հարցերի համատեքստում ԱԺ նախագահը կարևորեց Ռուսաստանի ակտիվ դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Պարոն Սահակյանը տիկին Մատվիենկոյին հրավիրեց մասնակցելու 2015թ. ապրիլին Երևանում կայանալիք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին:

Հանդիպման վերջում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գրառում կատարեց ՌԴ Դաշնության Խորհրդի պատվավոր հյուրերի գրքում և տիկին Մատվիենկոյի ուղեկցությամբ շրջայց կատարեց Դաշնության Խորհրդի շենքում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բաթումիում Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող ուկրաինացի է ձերբակալվել Թուրքիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի բեկոր է հայտնաբերվելՍոչիի և Գելենջիկի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքներըԻրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համարՌուսաստանում երկու տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ամբողջությամբ տեղական արտադրության էլեկտրամեքենաՊուտինն ու Վուչիչը քննարկել են ռուս-սերբական հարաբերություններն ու Ուկրաինայի հակամարտությունըTRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին (տեսանյութ). Չինաստանի և ԱՄՆ զինված ուժերը կստորագրեն ճգնաժամերի կանխարգելման հուշագիրԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել, որ Իրանը չպետք է միջուկային զենք մշակիՄեքսիկան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ սահմանված էմբարգոյին«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Կիպրոսի մոտ խորտակված լաստանավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկելՌուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակԱնթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառովԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Բրազիլիան ամբողջությամբ արգելել է առցանց խաղադրույքներըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ինԻրանի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ին տնտեսական ահաբեկչության մեջԱրարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Արաղչին ասել է, որ Իրանը չի հրաժարվի իր իրավունքներից նույնիսկ ճնշման տակՔաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Արաղչի․ ԱՄՆ-ին Իրանի դեմ հարձակվելուն աջակցած երկրները պատասխանատվություն են կրումԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան Washington Post․ CNN-ի լրագրողներին արգելվել է մտնել Թրամփի ինքնաթիռՇատ շուտով Կենդանակերպի այս նշաններին հաջողություն է սպասվում բոլոր նախաձեռնություններում Նոր կենսաչափական անձնագիր. ի՞նչ է պատմում այն մեր մասին. Արփինե Սարգսյան (տեսանյութ) Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ հանդիպման պայմաններըՅակուտիայի ածխի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել. Կան զոհեր«Թրամփի նեղուց»․ ԱՄՆ նախագահը հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը, որտեղ այն անվանակոչվել է իր անունով Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը փաստացի հաշտության են եկելՀայ բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում Իրանը կարող է թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել իր տարածք․ Փեզեշքիան«Մնացին Արցախում մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին»․ Տիգրան Աբրահամյան Թրամփը կողմ է ՌԴ-ի, Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև զենքի վերաբերյալ բանակցությունների գաղափարինԿրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել․ մեկ մարդ ծանր վիրավորվել է «Փաստ». ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին«Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է «Ժողովուրդ». TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին Իրանի նախագահը բացահայտել է ԱՄՆ-ի առաջարկի մանրամասները Հորմուզի նեղուցի վերաբերյալ «Փաստ». Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը «Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով «Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա «Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» «Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում Սեպտեմբերի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր«Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս
Ամենադիտված