Հայ մրցավարները կսպասարկեն Եվրոպայի լիգայի հանդիպում
Սպորտ
Հուլիսի 10-ին տեղի կունենան Եվրոպայի լիգայի 2014/2015 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները:
«Սանտ Խուլիա» (Անդորրա) - «Չուկարիչկի» (Սերբիա) հանդիպումը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Մեսրոպ Ղազարյանը և Արման Ղուշչյանը, իսկ չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Սուրեն Բալիյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում