ՏՏ ոլորտն սպասարկող ֆակուլտետներում մեծ հոսք կա. Աշոտյան
Հասարակություն
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն սպասարկող ֆակուլտետներում ավելացվել է պետական պատվերների տեղերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ կարևորելով ՏՏ ոլորտի զարգացումը: «ՏՏ ոլորտը սպասարկող ֆակուլտետներում մեծ հոսք կա, մենք ավելացրել ենք պետական պատվերի տեղերը: Ակնհայտ է, որ դաշտում հսկայական և բեկումնային շարժ կա, ուրախ եմ, որ դա այն ոլորտներից մեկն է, որտեղ մասնավոր և պետական համագործակցությունը հաջողություններ է գրանցում: Սա այն լավ օրինակն է, որը պետք է տարածել այլ հատվածների վրա: Ցավոք, ոչ բոլոր գործատուներն ունեն մարդկային կապիտալի նման արժևորում: IT ոլորտի ընկերությունների հարստությունը մարդն է իր մասնագիտական կարողություններով: Եթե այդ մարդը լավ մասնագետ չլինի, իրենք շահույթ չեն ստանա: Ցավոք, մնացած դաշտերում այդպես չէ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում