Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետո BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին 

Շրջայց Շենգավիթ վարչական շրջանում

Հայաստան

Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Շենգավիթի մարզադպրոց: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014թ. ծրագրով դպրոցն ամբողջությամբ կապահովվի ջեռուցման համակարգով: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է մարզադպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին. «Ինչպես և խոստացել էինք, դպրոցների և մանկապարտեզների ջեռուցման ծրագիրն ավարտելուց հետո իրականացնում ենք նաև մայրաքաղաքի մարզադպրոցները ջեռուցման համակարգերով ապահովելու ծրագիրը: Պետք է նշեմ, որ Շենգավիթ վարչական շրջանի այս մարզադպրոցը, որն, ի դեպ, ամենամեծն է Երևանում, ջեռուցում չի ունեցել անգամ խորհրդային տարիներին: Դեռ այն ժամանակից սա իսկապես լուրջ խնդիր է եղել մարզադպրոցի համար: Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 30 մարզադպրոցներից այսօր ընդամենը 5-ում ջեռուցման աշխատանքները դեռևս ավարտված չեն, սակայն մինչև տարեվերջ դրանք ևս ապահովված կլինեն ջեռուցման համակարգերով ու այդպիսով մայրաքաղաքում չջեռուցվող մարզադպրոցներ ևս չենք ունենա»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ արդեն հաջորդ տարի մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում քաղաքապետարանը կնախաձեռնի նաև մարզադպրոցների հիմնանորոգման ծրագրեր:

Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցներում այսօր մարզվում են ավելի քան 6000 պատանիներ և աղջիկներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ նախատեսված ծրագրերի իրականացման արդյունքում, շուրջ տարին անընդմեջ շատ ավելի հարմարավետ պայմաններում անցկացնելով իրենց մարզումները, մայրաքաղաքի պատանի մարզիկներն ու մարզուհիները առավել բարձր արդյունքներ կարձանագրեն ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային առաջնություններում:
Աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաև Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած 1.3 կմ հատվածում իրականացվող կապիտալ ճանապարհաշինական ծրագրի ընթացքին: Վերոնշյալ ծրագրի նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող Երևանի հարավային ավտոճանապարհային դարպաս ունենալն է: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի առաջին փուլով իրականացվող վերոնշյալ ճանապարհահատվածի շինարարության շրջանակներում ներկայումս կատարվում է պողոտայի տվյալ հատվածի լայնացում, ամբողջապես փոխվում են բոլոր հաղորդուղիները՝ ջրագծեր, կոյուղատարներ, էլեկտրագծեր, արդիականացվում է ճանապարհի լուսավորության համակարգը՝ այն վերազինելով էներգախնայող LED տիպի լուսատուներով:

Առանձնակի կարևորելով մայրաքաղաքում ճանապարհաշինական խոշոր ծրագրերի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երթևեկության կանոնակարգմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրի բաղկացուցիչ մասը կազմող նոր շրջանցիկ ճանապարհների կառուցման ուղղությամբ այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում. «Մեզ համար այսօր իսկապես լուրջ խնդիր է մայրաքաղաքի հատկապես կենտրոնի տրանսպորտային ծանրաբեռնված հոսքերի բեռնաթափումը, և մենք այդ ուղղությամբ իրականացնում ենք ճանապարհաշինական կոնկրետ ծրագրեր: Մասնավորապես այս ծրագրի հետ կապված նշեմ, որ Երևանի հարավային ավտոճանապարհային դարպաս ունենալը մշտապես եղել է օրակարգային, քանզի մինչ օրս որպես այդպիսին ծառայել է Նորագավիթի միջով անցնող տեղական նշանակության ճանապարհը: Այժմ Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի շրջանակներում մենք իրականացնում ենք այդ իսկապես կարևոր ծրագիրը, և կոնկրետ այս հատվածի աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2015 թվականը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը։

Քաղաքապետը շրջել է շինհրապարակում, զրուցել շինարարների հետ: Հետևելով իրականացվող աշխատանքների ընթացքին' Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել աշխատանքների որակի ապահովման ուղղությամբ: Տեղում նախագածի մոտ քաղաքապետին նաև զեկուցվել է, որ առաջիկայում կմեկնարկեն նաև ծրագրի առաջին փուլի հաջորդ հատվածի շինարարական աշխատանքները, համաձայն որի՝ Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման մասում շուրջ 9 մետր բարձրության վրա նախատեսվում է կառուցել շրջանաձև երթևեկելի ճանապարհային խոշոր հանգույց՝ երկու թունելային բացվածքներով, որն ընդհանուր 3.7 կմ նոր ճանապարահատվածի կառուցմամբ և Արտաշատի խճուղու վերակառուցման (լայնացման) շնորհիվ կապահովի Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի տրանսպորտային հոսքերի անխափան ելքը դեպի մայրաքաղաքի հարավային ավտոճանապարհային դարպաս։ Պատասխանատուները վստահեցրել են քաղաքապետին, որ այդ աշխատանքներն էլ կավարտվեն մինչև 2016 թվականի հուլիս ամիսը։ Ի դեպ, նաև նշվել է, որ ավտոճանապարհի այն հատվածներում, որտեղ առկա են եղել մասնավոր հողատարածքներ կամ գույք, սեփականատերերին տրվել և տրվում է համարժեք փոխհատուցում։

«Մեր հեռահար նպատակը Երևանի ավտոճանապարհային երեք կարևոր դարպասները կապող և մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող մեկ միասնական շրջանցիկ ճանապարհ ունենալն է: Ըստ այդմ, ծրագրի հաջորդ փուլի հաստատումից հետո այն կշարունակվի և Շիրակի փողոցի Կարմիր բլրին հարող հատվածից, Հրազդան գետի վրա կառուցվող նոր կամրջով, Արգավանդի խճուղով, Բաբաջանյան և Տիչինայի փողոցներով կհասնի մինչև Աշտարակի խճուղի և Դավթաշեն թաղամաս ու այդպիսով կունենանք մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող մոտ 9 կիլոմետրանոց ավտոճանապարհ։ Սա հնարավորություն կտա Արտաշատի, Աշտարակի և Զովունու խճուղիները մեկ ընդհանուր ճանապարհով կապել իրար: Ներկայումս համայնքային բյուջեի միջոցներով արդեն իսկ իրականացնում ենք նաև նշված ծրագրի երկու կարևոր հատվածներն իրար միացնող 3.2 կմ Շիրակի փողոցի հիմնանորոգման աշխատանքները, որոնք, ի դեպ, իրականացվում են ճանապարհաշինական նոր տեխնոլոգիայով՝ ցեմենտանյութի կիրառմամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
Ամենադիտված