Բրազիլացիների մղձավանջը. Գերմանիան եզրափակչում է (տեսանյութ)
Սպորտ
Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում ավարտվեց առաջին հանդիպումը:
Մրցաշարի կազմակերպիչ երկիրը «Մինեյրաո» մարզադաշտում անսպասելի խոշոր հաշվով պարտվեց Գերմանիայի ընտրանուն:
Աշխարհի հնգակի չեմպիոնները սեփական դարպասը ընդունեցին 7 գնդակ: Առաջին հինգ գոլերը գերմանացիները հեղինակեցին առաջին խաղակեսում՝ աչքի ընկան Տոմաս Մյուլերը (11), Միրոսլավ Կլոզեն (23), Տոնի Կրոսը (24, 26), Սամի Խեդիրան (29):
Երկրորդ խաղակեսում Անդրե Շուրլեն ևս երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը (69, 79): Խաղավարտին բրազիլացիներին հաջողվեց խփել հեղինակության գոլը. աչքի ընկավ Օսկարը:
Նշենք, որ բրազիլացիները հինգ գոլ վերջին անգամ բաց էին թողել 1938թ-ին, երբ 6:5 հաշվով պարտության էին մատնել Լեհաստանի հավաքականին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ