«Հրապարակ». Դավիթ Հարությունյանը բոլորին չէ, որ «մոտ» է թողնում Հովիկ Աբրահամյանին
Հայկական Մամուլ
Արարադատության 2 նախկին նախարարներն այսօր զբաղեցնում են կարեւորագույն կառույցների աշխատակազմի ղեկավարների պոստերը՝ կառավարության եւ ԱԺ: Գրում է «Հրապարակ»-ը:
ԱԺ նախկին աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին, որին մի կողմից «սրբագրում» է Հրայր Թովմասյանը, մյուս կողմից' Դավիթ Հարությունյանը, հարցրինք. ծա՞նր է «Դումանյանի գլխարկը». ինչպե՞ս եք աշխատում Դավիթ Հարությունյանի հետ, ըստ չար լեզուների, նա ցանկանում է «սուպեր» լինել: «Դավիթ Հարությունյանի հետ ես մինչեւ կառավարություն' ԱԺ-ում էլ էի աշխատում, եւ լավ էինք աշխատում: Հիմա' նույնը. իրեն լավ ճանաչում ու գնահատում եմ, ամեն ինչ շատ նորմալ է»: Ասում են' կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ նա մատով է կանչում նախարարներին, բոլորին չէ, որ «մոտ» է թողնում Հովհաննես Արգամիչին, հասցրել է բավական բարձրաստիճան պաշտոնյաների հետ տարաձայնություններ ունենալ, Ձեզ հետ դեռ չի՞ եղել: «Դավիթ Հարությունյանն իր պարտականությունները կատարում է փայլուն, ինչպես միշտ է եղել, որտեղ որ աշխատել է»:
Շարունակությունը` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել