«Ժողովուրդ». Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի քննարկումները կարող են անկանխատեսելի ընթացք ունենալ
Հայկական Մամուլ
Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի քննարկումները կարող են անկանխատեսելի ընթացք ունենալ: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը՝ տեսնելով, որ իր նախաձեռնության շուրջ չի կարողանում կոնսոլիդացիա ապահովել, որոշել է մի կողմ քաշվել այդ գործընթացից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս Ս.Սարգսյանը մերձավոր շրջապատում հայտարարել է, թե ինքը որոշել է չխառնվել այդ հանձնաժողովի գործերին:
«Պրոֆեսիոնալներ են հավաքվել, թող անեն այն, ինչ հարմար են գտնում: Որոշել են' համակարգը փոխել, ես չեմ խանգարի, հավակնություններ էլ չունեմ»,- ասել է նա: Մեր աղբյուրների վկայությամբ, Ս.Սարգսյանին այդ հարցում համոզել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ով անընդհատ պնդել է, թե երկրի բոլոր պրոբլեմների պատճառը Սահմանադրությունն է: «Ժողովուրդ»-ն այս տեղեկությունները փորձեց ճշտել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանից, ով նշեց. «Այդ հարցին չեմ կարող պատասխանել»:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել