«ՉԻ». «Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել երևանցի «լավ» տղերքի միջև»
Հայկական Մամուլ
«ՉԻ» տեղեկություններով՝ հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել երևանցի «լավ» տղերքի միջև: Վիճաբանության մասնակիցներից մեկը կրկին եղել է երրորդմասցի Լյովիկը, իսկ «հակամարտության» մյուս կողմում հայտնվել է երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Արման Մադաթյանը: Վերջինս կապի ու տրանսպորտի նախկին նախարար Էդիկ Մադաթյանի որդին է և ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսան:
Հուլիսի 6-ին տեղի ունեցած բանավեճը, մեր տեղեկություններով՝ երկու կողմերի միջև վերածվել է ծեծկռտուքի: Արման Մադաթյանի մերձավոր շրջապատից, սակայն, հերքեցին ծեծկռտուքի փաստը՝ ասելով, որ ուղղակի մի թեթև զրույց է տեղի ունեցել և գործը կռվի չի հասել:
Շարունակությունը՝ «ՉԻ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել