Երևանում նոր ավտոմայրուղի կկառուցվի
ԱՐԽԻՎ
Կառավարության այսօր տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրեց Երևան քաղաքում ավտոմայրուղի կառուցելու ներդրումային ծրագիրը, որն էլ հավանության արժանացավ գործադիրի կողմից: Քաղաքապետն իր խոսքում նշեց. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի 2005-2020 թթ. գլխավոր հատակագծի համաձայն' նախատեսված է Երևան քաղաքի օղակաձև արագընթաց մայրուղու (անընդհատ երթևեկության համաքաղաքային նշանակության մայրուղի) բաղկացուցիչ մաս կազմող Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու կառուցում: Մայրուղու կառուցումը նպատակ ունի թեթևացնել երթևեկության հոսքերը դեպի քաղաքի կենտրոնական հատվածը: Արդյունքում՝ զգալիորեն կթեթևանա նաև Ծիծեռնակաբերդի խճուղու երթևեկությունը»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում