Սա աղետ էր, պետք է պատվով հաղթահարենք այս դժվարին պահը. Սկոլարի
Սպորտ
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին մեկնաբանել է կիսաեզրափակչում Գերմանիայի հավաքականից կրած պարտությունը:
«Սա սարսափելի պարտություն է, սա աղետ էր: Մենք փորձում էինք՝ ինչպես կարողանում էինք, սակայն արդյունքում զիջեցինք թիմի, որը մեզանից ուժեղ էր: Արդյունքի համար միշտ պատասխանատու է մարզիչը, այնպես որ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Մենք շարունակում ենք մարզվել, քանի որ պետք է խաղանք երրորդ տեղի համար խաղում: Պետք է պատվով հաղթահարենք այս դժվարին պահը: Եթե նույնիսկ Նեյմարը խաղար, ոչինչ չէր փոխվի: Նա հարձակվող է, իսկ մեր խնդիրը հարձակման գծում չէր: Մրցակցի մոտ ամեն ինչ ստացվեց: Սա նրանց լավագույն, իսկ մեր վատագույն խաղն էր»,- Սկոլարիի խոսքը մեջբերում է itar-tass-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ