Անգելա Մերկելը կայցելի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղին
Սպորտ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և երկրի նախագահ Յոահիմ Գաուկը կայցելեն ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղին, որը հուլիսի 13-ին տեղի կունենա Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 9-ին հաղորդել է գերմանական պետության ղեկավարի վարչակազմը:
«Նախագահ Յոահիմ Գաուկը կանցլեր Անգելա Մերկելի հետ հուլիսի 12-ից մինչև 14-ը կգտնվեն Ռիո դե Ժանեյրոյում և միասին կդիտեն եզրափակիչ մրցախաղը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գերմանիայի հավաքականը եզրափակիչում կհանդիպի Արգենտինա-Նիդեռլանդներ մրցախաղի հաղթողի հետ:
Կիսաեզրափակիչում գերմանացիները 7:1 հաշվով հաղթանակ են տարել Բրազիլիայի թիմի նկատմամբ:
Գերմանական ԶԼՄ-ների տվյալներով՝ ԳՖՀ-ում այդ մրցախաղին հետևել են ռեկորդային թվով՝ 32,6 մլն հեռուստադիտողներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ