ՊՆ-ն հերքում է 14-ամյա տղայի գերեվարման մասին լուրը
Հասարակություն
Վարդենիսի մոտակայքում 14-ամյա երեխայի գերեվարման լուրը, որ հայտնվել էր զանգվածային լրատվության միջոցներում, չի համապատասխանում իրականությանը: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հերքեց հրապարակված տեղեկատվությունը, թե քարվաճառցի 14-ամյա հովիվ է կորել: «Ներկայացված վարկածը, որ երեխան հայտնվել է ադրբեջանական կողմում իրականության հետ աղերսներ չունի»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Հայկական կայքերից մեկը տեղեկացրել էր, որ Վարդենիսի շրջանում 14-ամյա տղան դիվերսիայի հետևանքով հայտնվել է ադրբեջանական կողմում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել