Մասիվի ծննդատանը նորածին է մահացել. հարազատները պնդում են, որ նրան շնչահեղձ են արել. shamshyan.com
Արտակարգ Պատահար
Երևանի 3-րդ Մասիվի ծննդատանը նորածին է մահացել, սակայն հարզատաները այդ մասին դեռ չեն կարողանում հայտնել 28-ամյա մորը՝ Էլվիզա Մուրադյանին:
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց երեխայի մորաքույրը՝ Սուսաննա Մուրադյանը , ով հայտնվելով անելանելի իրավիճակում Մոսկվայից զանգահարել էր մեզ: Նա ասաց, որ պտուղը տղա է եղել եւ քրոջ առաջնեկն է, իսկ հայրը Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում ու նրա վիճակն էլ է այս պահին շատ վատ: Նա պատմեց, որ քույրը հղիության 9-րդ ամսում էր գտնվում:
«Վերջին երկու օրերին ճնշումը մինչեւ 140 էր բարձրանում: Հարազատները այսօր առավոտ շուտ նրան հիվանդանոց են տեղափոխել: Հիվանդանոց տեղափոխվելիս քույրս արդեն ինձ զանգեց ասաց, որ ջրերը գնում են: Բայց նրան հիվանդանոցում առավոտվա 9.00-ից սիստեմա եւ արհեստական ցավեր են միացնում, որ արհեստական ցավերի արդյունքում ծննդաբերի: Բայց ինչպես կարելի է 12 ժամ արհեստական ցավ միացնեն եւ սպասեն, թե երբ է ծննդաբերելու: Հետո զանգում են ծնողներիս շտապ կանչում հիվանդանոց եւ ասում,ո ր երեխան մահացած է եւ պատճառաբանում, թե պորտալարը փաթաթված է եղել: Բայց իրականում այնքան են թողել ջրերը քամվի, մինչեւ այդ երեխան շնչահեղձ է եղել»,- պատմեց Սուսաննա Մուրադյանը եւ ավելացրեց, որ մյուս քույրը տեսել է մահացած երեխային եւ ասել, որ փոքրիկը սպիտակ երեխա է եղել:
Մանրամասն`այստեղ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել