«Ժողովուրդ». Բակո Սահակյանը` ԱԱԾ ղեկավա՞ր
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունները մտադիր են ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն տեւական ժամանակ է, ինչ այդ հարցը քննարկվում է իշխանական կուլիսներում:
Անգամ ակնարկ է եղել ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ-ի միավորման մասին, որից հետո կարելի է այդ երկու կառույցների ղեկավար նշանակել հենց Բ. Սահակյանին: Թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը, «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից:
Վերջինս մեզ ասաց, որ առաջին անգամ է նման տեղեկություն լսում: Նրա խոսքերով՝ Բակո Սահակյանն այժմ կատարում է ԼՂՀ նախագահի պարտականությունները ու շուրջ 3 տարի ժամանակ կա նրա պաշտոնավարման ավարտին: Մեր զրուցակիցը նաեւ հավելեց, թե չի կարծում, որ Բ. Սահակյանի լիազորությունները վաղաժամ կդադարեցվեն:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել