«Հրապարակ». Կառավարությունը հանգստի չի գնա
Հայկական Մամուլ
«Ուր գնա Թամարը այս տարի ամառը» դիլեման կառավարությունում լուծվել է որեւէ տեղ չգնալու օգտին: «Ի՞նչ գնանք, նոր ենք նշանակվել, պտի աշխատենք»,- տեղեկացրին կառավարությունից: Ինքը` Հովիկ Աբրահամյանը նույնպես աշխատելու է, ոչ մի տեղ չի գնալու, անգամ Մոնակո, ուր ԲՀԿ առաջնորդ` խնամի Գագիկ Ծառուկյանի հետ ամեն տարի ընտանիքներով մեկնում էին հանգստանալու: «Ծայրահեղ դեպքում կմեկնի Ղարաբաղ, ընդամենը 1 շաբաթով»,- ասացին: Ինչո՞ւ է պլագիատ անում Տիգրան Սարգսյանից, կարող էր առավել օրիգինալ ու հայրենասիրական բան «մտածել»: «Իր իրավունքն է` ուր գնալ»:
Թերթը տեղեկացել է նաեւ, որ գործող վարչապետը, ի տարբերություն նախորդ վարչապետների, չի հրահանգել յուր կաբինետին' Թուրքիա գնալ չկա, զի նման մոտեցումն ապազգային է: «Դա հայրենասիրության պակաս չէ՞՝ կատակեցինք մենք«. «Չէ»,- ասացին:
Շարրունակությունը` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել