Մարտին Մկրտչյանը խաբեբայի զոհ է դարձել
Այլ
Վերջին շրջանում բավականին հաճախ են լինում դեպքեր, երբ փորձում են օգտագործել հայտնի մարդկանց անունները` դրամաշորթության համար: Այս անգամ զոհը երգիչ Մարտին Մկրտչյանն է:

Մարտինի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը Esem.am-ի հետ զրույցում ասաց, որ նրա անունից զանգել են մի քանի խոշոր ընկերությունների տնօրեններին և խնդրել գնել համերգի տոմսերը: «Ներկայացել են հենց Մարտինի անունից, ասել, թե ամսի 27-ին համերգ է լինելու, հետո տոմսեր են տարել և վաճառել, մենք շատ պատահաբար իմացանք այս մասին ու շատ զայրացած ենք:
Իհարկե, այս հնարքով հնարավոր չէ համալիր լցնել, բայց կլինեն մարդիկ, ովքեր կկարծեն, թե Մարտինն այնպիսի վիճակում է հայտնվել, որ անձամբ զանգում, խնդրում է, որ գնեն իր համերգի տոմսերը»,- վրդովված ասաց Արմինն ու հավելեց, որ համերգների ժամանակ իրենք նույնիսկ հովանավորներ չեն ունեցել, ինչպես կարող էին մարդկանց խնդրել տոմսեր գնել:

Պրոդյուսերի փոխանցմամբ` ունեն այն մարդու հեռախոսահամարը, ով զանգել է Մարտինի անունից,սակայն նա չի պատասխանում իրենց զանգերին: Արմինն առայժմ չգիտի, թե ինչ միջոցառումներ կձեռնարկեն, բայց հարցն այսպես չեն թողնի, քանի որ երգչի պատվի, անվան խնդիրն է:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել