«ՀԺ». Վարչապետը զգուշանում Է ինչ-որ բանից. Հովիկ Աբրահամյանը Շիրակի մարզ էր գնացել զրահաբաճկոնով
Հայկական Մամուլ
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «ՀԺ»-ն Հովիկ Աբրահամյանը Շիրակի մարզ էր գնացել՝ ծանոթանալու օրերս տեղացած կարկուտի հասցրած վնասին ու զրուցելու գյուղացիների հետ:
Մարզի գյուղացիների հետ նրա զրույցների տեսագրություններում վարչապետի կոստյումի տակից զրահաբաճկոնն ակնհայտ երևում է: Գրում են «ՀԺ»-ն:
Ուշադրություն դարձրեք, նա հայ-ադրբեջանական սահման չէր այցելել: Արդյո՞ք Հովիկ Աբրահամյանն այսպես զգուշանում է հասարակ գյուղացիներից հաշվի առնելով, որ վերջիններիս համբերության բաժակը վաղուց արդեն լցված է:
Աբրահամյանը անվտանգության նման հավելյալ միջոցի օգնությանը, ամենայն հավանականությամբ, սկսել է դիմել վարչապետ դառնալուց հետո միայն: Համենայն դեպս, նախկինում, երբ նա զբաղեցնում էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, նրա հագին երբեք զրահաբաճկոն չի նկատվել: Իհարկե, Աբրահամյանին շարունակում են ուղեկցել անվտանգության մեծ թվով աշխատակիցներ, բայց, փաստորեն, վարչապետը զգուշանում Է ինչ-որ բանից: Կառավարության լրատվական ծառայությունից երեկ չհաջողվեց ճշտել, թե ինչո՞ւ Է Հովիկ Աբրահամյանը անվտանգության նման հավելյալ միջոցի օգնությանը դիմել ու ինչից է նա այդպես զգուշանում: Հիշեցնենք, Հովիկ Աբրահամյանը հաջորդ համապետական ընտրությունների համար արդեն լուրջ հայտ է ներկայացրել:
Շարունակությունը՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում