«Ժողովուրդ». Ոստիկանության Աշտարակի բաժնի հաշվապահությունից ահռելի չափով գումար են գողացել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել ոստիկանությունում: Ըստ թերթին հասած տեղեկությունների՝ճանապարհային ոստիկանության Աշտարակի բաժնի հաշվապահությունից ահռելի չափով գումար են գողացել:
Աղբյուրների փոխանցմամբ՝ ճանապարհային ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակազմը նոր էր փոխվել և դեպքը տեղի է ունեցել աշխատակազմի փոփոխությունից մի քանի օր հետո: Ավելին՝ տեղեկություններ կան, որ միգուցե կատարվածը նախկին աշխատակիցների ձեռքի գործն է: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին թերթին տեղեկությունը:
Շարունակությունը`«Ժողովուրդ»–ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում