«Ժողովուրդ». Սա առաջին անգամ է, որ Սերժ Սարգսյանն անհանգստություն է հայտնում ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության առթիվ
Հայկական Մամուլ
«Մեզ համար դա ցավոտ թեմա է, իսկ մեր ժողովուրդը շատ է մտահոգված այն փաստով որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին... Չնայած նրան, որ Ռուսաստանը Բաքվին զենք է վաճառում, նա հանձն կառնի իր ստանձնած պարտավորությունները»,- արգենտինական Clarin պարբերականին տված՝ հարցազրույցում հայտարարել է Սերժ Սարգսյանը: Սա, ի դեպ, առաջին անգամ է, որ նա հրապարակային անհանգստություն է հայտնում ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության առթիվ: Ընդ որում, Ս. Սարգսյանը ՌԴ-ին «ատամ» է ցույց տալիս այն ժամանակ, երբ մյուս կողմից՝ օր առաջ ցանկանում է անդամակցել ԵՏՄ-ին: Նկատենք, որ նախկինում, դեռ 2010թ. Ուկրաինական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նույն Ս․ Սարգսյանն այլ կարծիք էր հայտնել.
«Այն, որ Ադրբեջանը Ռուսաստանից զենք է ձեռք բերում, մեզ համար նորություն չէ, բայց Հայաստանը չի կարող մեղադրել Ռուսաստանին դրա համար, իհարկե մենք կարող ենք դժգոհել, դա մեր գործն է, բայց մեղադրելը սխալ է»: Ստացվում է, որ ինչ-որ բան է փոխվել ՌԴ-ՀՀ փոխհարաբերություններում:
Շարունակությունը՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում