Վարդենիսի հիվանդանոց հոսպիտալացված 4 երեխայի մոտ կասկածվում է էնտերովիրուսային վարակ. ԱՆ
Հասարակություն
Հուլիսի 9-ին, ժամը 13:00-ի սահմաններում Վարդենիսի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացված 4 երեխան Գեղարքունիքի մարզի Արփունք համայնքի նույն օջախից են' երկու եղբոր զավակներ։ Նրանցից երեքը 8 տարեկան են, մյուսը' 10։ Ի դեպ, զույգ քույրերը Աբովյան քաղաքից են և արդեն մեկ ամիս է, ինչ հյուրընկալվում են Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղում' հորեղբոր տանը:
Հիվանդանոց ընդունվելիս երեխաներն ունեցել են փսխում, ընդհանուր թուլություն, գլխացավ, որովայնի ցավ, իսկ երկուսի մոտ գրանցվել է նաև ջերմություն' 38.30 և 37.40:
Երեխաները մանրամասն զննվել են, կատարվել են լաբորատոր–գործիքային հետազոտություններ: ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանի հետ հեռախոսային խորհրդատվության արդյունքում վերջինիս կողմից համապատասխան ցուցումներ են տրվել հիվանդների վարման վերաբերյալ: Նախնական ախտորոշումն է չճշտված ախտածագման գաստրոէնտերիտ: Կասկածվում է էնտերովիրուսային վարակ, որի նկատմամբ հետազոտությունները շարունակվում են:
Երեխաների վիճակը կայուն է' դրական դինամիկայով: Ներկայումս չեն ջերմում, սրտխառնոց և փսխումներ չկան:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում