Երևանի հետ համագործակցությունը դրական է ազդում Ստեփանակերտի և Արցախի զարգացման վրա. ԼՂՀ նախագահ
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը' քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու մայրաքաղաքների միջև կապերի հետագա խորացմանը և ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանի բնութագրմամբ' Երևան քաղաքի և նրա վարչական շրջանների հետ համագործակցությունը շոշափելի դրական ազդեցություն է ունենում և Ստեփանակերտի, և ամբողջ Արցախի զարգացման գործընթացի վրա: Քննարկվել են նաև մի շարք համատեղ ծրագրերի իրականացման, այդ թվում' Ստեփանակերտում Ազատամարտիկների այգու կառուցման հետ կապված խնդիրներ:
Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան