Վթար Աշտարակ-Երևան ավտոճանապարհին. կա տուժած
Արտակարգ Պատահար
Հուլիսի 11-ին` ժամը 16.36-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Աշտարակ-Երևան հատվածում (4-րդ կմ) դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլկսվագեն» մակնիշի 18 ՏՍ 271 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1952 թ. ծնված Կ. Ս.-ը տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան հոսանքազրկել են, փակել գազի փականը և դուրս բերել երթևեկելի հատված:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում