Վթար Բաբայան փողոցում. կա տուժած
Արտակարգ Պատահար
Հուլիսի 11-ին` ժամը 18.00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբայան փողոցում` «Ռան Օիլ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 21 RR 001 (վարորդ` 1989 թ. ծնված Հ. Ա.) և «Տոյոտա» մակնիշի 18 ՍՍ 171 (վարորդ` Ա. Կ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բենզալցակայանի լիցքավորման սարքին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Ա.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել