Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում առաջատար է իշխող կուսակցության ներկայացուցիչը
Վրաստան
Վրաստանի ԿԸՀ նախնական տվյալներով՝ հուլիսի 12-ին անցկացված Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Դավիթ Նարմանիան: Այս մասին հայտնում է kavkaz-uzel.ru-ն։
Դավիթ Նարմանիան հավաքել է ընտրողների ձայների 72.7%-ը, նրա մրցակից՝ «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ Նիկա Մելիան՝ 27.3%-ը:
2014 թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն աննախադեպ են Վրաստանի համար, քանի որ բոլոր քաղաքապետերն ընտրվում են ուղիղ քվեարկությամբ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել