Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել Սա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականը ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքը քննարկել է հետագա անելիքները Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ Մեկ օրում բացահայտվել է 174 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ տվյալները Տեղս չեմ գտնում․ Հակոբկոխյանը՝ մարզաշխարհի լռության ու Ծառուկյանի շուրջ կատարվողի մասին Ռուբեն Վարդանյանի կինը բաց նամակներ է հղել Փաշինյանին, Ալիևային, Կալլասին և ԿԽՄԿ նախագահին Միջադեպ Էրդողանի կնոջ և Մակրոնի միջև. Իրանի դեսպանի կոշտ հայտարարությունը՝ Թրիփի վերաբերյալ Թրամփը հայտարարել է, որ այլևս չի ցանկանում բանակցել Իրանի հետ ՄԻՊ-ն ուսումնասիրում է Ծառուկյանի ձերբակալության տեսանյութում բարձրացված մտահոգությունները 

Հայության հաջողության բանալին միասնականությունն է. Մանվել Գրիգորյան

Հայաստան

Հուլիսի 14-ը ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է: Lurer.com-ի անձնակազմը սրտանց շնորհավորում է Զորավարին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում երջանկություն, առողջություն, հաջողություններ: Ծննդյան տարեդարձի նախօրեին Lurer.com-ը հարցազրույց է անցկացրել գեներալի հետ:

- Պարո՛ն գեներալ, ԵԿՄ-ում բազմածավալ աշխատանքներ են ընթանում, եթե կարելի է ոլորտ առ ոլորտ անդրադառնանք դրանցից մի քանիսին: Նախ, «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքից խոսենք: Ազատամարտի մասնակիցներն արդեն կարգավիճակ ստանո՞ւմ են:

- Այդ օրենքի ընդունումը ահռելի բարոյական նշանակություն ունի: Այդ կերպ փաստվեց, որ պետությունը ճանաչում է երկրապահ կամավորականությանը: Դա ավելի կարեւոր է, քան նյութականին վերաբերող հազար ու մի որոշում: Չնայած հետագայում, պետության հնարավորությունների աճին զուգընթաց, նաեւ նյութական ավելի ու ավելի լուրջ արտոնություններ կսահմանվեն երկրապահ կամավորականների համար: Հիմա արդեն օրենքը գործածության մեջ է: Աշխատում է միջգերատեսչական հանձնաժողովը, որը պարզեցված կարգով վկայականներ կհատկացնի ազատամարտի մասնակիցներին եւ երկրապահ կամավորականներին: Այս փուլում ես իմ խնդիրն եմ համարում հետեւելը, որ օրենքն արդար կիրառվի, որ ազատամարտի ոչ մի մասնակից չզրկվի վկայական ստանալու հնարավորությունից: Հետեւելու ենք, որ չլինեն նաեւ պատերազմի հետ կապ չունեցած անձինք, ովքեր փորձեն զարտուղի ճանապարհներով կարգավիճակ ստանալ: Ես եւս անգամ կրկնում եմ՝ ԵԿՄ-ին անդամակցությունն այստեղ էական չէ, խոսքը ազատամարտին մասնակցած երկրապահ կամավորականների մասին է: Իհարկե, այդ հարցերում նախանձախնդիր են նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը: Նախագահը աջակցություն է ցուցաբերել այս գործընթացի բոլոր փուլերում՝ օրենքի ընդունումից մինչեւ ենթաօրենսդրական ակտերի հաստատում եւ օրենսդրության արդար կիրառում: Նախագահն ուշադիր է հանձնաժողովի աշխատանքների նկատմամբ: Մենք ամեն ինչ անում ենք, որ կարգավիճակը հաստատող վկայականներ կարողանան ձեռք բերել նաեւ արտերկրում բնակվող ազատամարտի մասնակից երկրապահները: Նշեմ, որ վկայականներ տրվելու են նաեւ հետմահու: Մենք առաջնորդվում ենք «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» կարգախոսով եւ համարում ենք, որ սերունդները պետք է կրթվեն, դաստիարակվեն Արցախյան ազատամարտի հերոսների օրինակով:

- Խոսեցիք սերունդների կրթման մասին: Գիտենք, որ այդ մասով եւս լուրջ աշխատանքներ են տարվում ԵԿՄ-ում: Ի՞նչ ձեռքբերումներ կան:

- Պատանի եւ երիտասարդ երկրապահների հետ տարվող աշխատանքներին մենք անչափ մեծ կարեւորություն ենք տալիս: Այդ սերունդները վաղվա հզոր, բարեկեցիկ Հայաստանն ու պաշտպանված Արցախն են: Այս երեխաների համար վերեւում Աստված է, ներքեւում՝ իրենց ծնողները, իսկ առջեւում՝ հայրենիքը, պետականությունը: Մենք ամեն ինչ անում ենք, որ հենց այդ գիտակցությամբ էլ նրանք ապրեն: Պատանիներին, երիտասարդներին մենք ռազմահայրենասիրական դաստիարակություն ենք հաղորդում: Անցկացնում ենք շարային, կրակային պարապմունքներ, սովորեցնում ենք մարտարվեստ, հայոց պատմություն, հայրենաճանաչություն: Պատանիներն ու երիտասարդները լինում են հայրենիքի ամեն մի անկյունում, բոլոր սահմանամերձ բնակավայրերում: Մեր պատանի եւ երիտասարդ կառույցներով անցածները դառնում են բանակի լավագույն զինվորներ, սպաներ: Մեր այս կառույցներով անցած տղաներն ու աղջիկները դառնում են պետության լիարժեք քաղաքացի, պիտանի մարդ պետության եւ իրենց ընտանիքների համար: Այս ոլորտում եւս 2014-ին լուրջ ձեռքբերում ունեցանք: Դարձյալ շնորհակալություն պետք է հայտնեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նրա միջամտությամբ եւ աջակցությամբ պատանի երկրապահների կառույցը պետական ճանաչման արժանացավ: Կառավարության որոշմամբ պատանիների ուսուցման համար պետբյուջեից միջոցներ հատկացվեց: Սա անչափ կարեւոր է: Այս պատանիներն ու աղջիկներն էլ պետք է տեսնեն, հասկանան, որ իրենք ոչ մեկի սեփականությունը չեն, իրենք պետական հարստություն են, իրենցով զբաղվում, իրենց մասին հոգ է տանում Հայաստանի Հանրապետությունը: Ես նշեմ, որ ցանկացած հարցում ԵԿՄ-ն հաջող համագործակցում է ՀՀ նախագահի, կառավարության, Ազգային Ժողովի, կրթության, պաշտպանության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, սոցիալական հարցերի նախարարությունների, այլ գերատեսչությունների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

- Ասացիք, որ հաջողություններ են արձանագրվել պատանիների հետ տարվող աշխատանքների ոլորտում եւս: Է՞լ ինչ ոլորտներում կան հաջողություններ:

- Դե արդեն ասացի, որ երկրապահ կամավորականների կարգավիճակի խնդիրն ըստ էության լուծված է: Ասացի, որ պատանիների հետ տարվող աշխատանքները նոր որակ են ստանում: Այս տարի նաեւ նորովի տոնեցինք Երկրապահի օրը: Տոնն ընդգրկված է ազգային տոնացույցում եւ նշվում է պետականորեն դեռ 2002-ից: Բայց այս տարի Ամենայն հայոց կաթողիկոսի կարգադրությամբ Երկրապահի օրը սուրբ պատարագներով նշվեց Մայր տաճարում եւ հայ առաքելական եկեղեցու աշխարհասփյուռ բոլոր թեմերում: Այսուհետ արդեն Երկրապահի օրն ունի Մայր եկեղեցու օրհնությունը: Մենք այս տարի հոբելյանական՝ 10-րդ համագումար անցկացրեցինք, որն իսկապես էլ պատմական դարձավ: Դարձավ միասնության, ազգի համախմբման համագումար: ԵԿՄ նորընտիր վարչությունն այցելեց Մայր աթոռ, ստացավ վեհափառի օրհնությունն ու հայրապետի օրհնությամբ Խաչ: Այդ Խաչն այսօր պահվում է մեր խորհրդանիշերի հետ՝ ԵԿՄ զինանշանի եւ մարտական դրոշի: Առհասարակ, հայ երկրապահության եւ հոգեւոր դասի գործակցությունը դարերի պատմություն ունի եւ անչափ կարեւոր է: Հայ ժողովուրդը դարեր ի վեր արյունարբու թշնամիներին դիմակայել, հաղթել է նաեւ հավատքի շնորհիվ: Այդ պատճառով մենք այս տարի ընդլայնեցինք նաեւ դեպի արտերկրի գաղթօջախներ մեր ուխտագնացության աշխարհագրությունը: Եղանք Երուսաղեմում: Բնականաբար, Հիսուսի գերեզման այցելեցինք, որը աշխարհի բոլոր քրիստոնյաների համար սրբատեղի է: Ինձ համար տպավորիչ էր հանդիպումը Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հոգեւոր դասի հետ: Պատրիարքի հետ մտերմիկ շփումների մի քանի առիթ ունեցա եւ հերթական անգամ համոզվեցի, որ հայերն ամբողջ աշխարհում կարողանում են պատշաճ ընդունելության արժանանալ նաեւ հոգեւոր դասի շնորհիվ: Ի դեպ, Իսրայելում հզոր հայ համայնք կա: Շփումներ ունեցանք համայնքի, հայ դատի ներկայացուցիչների հետ: Հպարտ եմ, որ արտերկրում այդպիսի զորեղ հայություն կա:

- Քանի որ ուխտագնացությունից խոսեցիք, կմանրամասնե՞ք՝ այս տարի եւս Արցախում լինելո՞ւ եք:

- Պարտադիր: Ուխտագնացությունների պատմությունը գալիս է դեռ Արցախյան պատերազմի տարիներից: 1993-ին մայրս, իմ մի քանի զոհված մարտական ընկերների այրիների եւ մայրերի ուղեկցությամբ, եկավ ռազմի դաշտ՝ բերելով գուլպաներ, սնունդ եւ մայրական օրհնություն: Ուխտագնացությունն ամենամյա է եւ սկսվում է մարտի 5-ին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը՝ Արարատի մարզ այցելությամբ: Այնուհետեւ երկրապահ ուխտագնացները լինում են Հայաստանի բոլոր մարզերում, բոլոր սահմանամերձ բնակավայրերում: Արցախում լինելու ենք օգոստոսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը՝ ԼՂՀ Անկախության օրը: Լինելու ենք Արցախի բոլոր բնակավայրերում, բոլոր շեներում: Շնորհավորելու ենք ոչ միայն Անկախության օրը, այլեւ՝ ինչպես ամեն տարի՝ Գիտելիքի օրը: Այս տարի եւս Արցախի բոլոր առաջին դասարանցիներին նվիրելու ենք գրենական պիտույքներով լի դպրոցական պայուսակներ: Շնորհավորում եմ բոլորիս՝ Արցախում ամեն տարի աճում է դպրոցականների թիվը: Այս տարի առաջին դասարան հաճախողների թիվը նախորդ տարվանից 150-ով ավելի է: Արցախյան ուխտագնացությանը մասնակցում են եռասերունդ երկրապահները՝ պատերազմի մասնակիցներ, երիտասարդ եւ պատանի երկրապահներ, մասնակցում են մտավորականներ, զոհվածների, անհայտ կորածների հարազատներ: Մենք այցելում ենք մեր զոհված ընկերների հիշատակին կանգնեցված հուշարձաններ, շփվում, գոտեպնդում ենք սահմանի բնակչին՝ երաշխիքներ տալով, որ վտանգի պահին իրենց միայնակ չենք թողնի, քանի որ գիտակցում ենք, որ Երեւանն ու Էջմիածնի Մայր տաճարը պաշտպանվում են Մարտակերտից, Հադրութի Տող գյուղից, Ճամբարակից, Իջեւանից, Կապանից...

- Իսկ պաշտպանվա՞ծ են մեր սահմանները, նույն Երեւանն ու Ճամբարակը, ինչպես Դուք ասացիք:

- Վստահաբար ասեմ՝ այո: Մենք պետք է վստահենք մեր բանակին, մեր զինվորին, մեր երեխաներին: Ցավալի դեպքեր լինում են, այո՛: Ես նշեմ, որ հակառակորդի դիվերսիոն թափանցման փորձերը խափանած մեր զավակները հերոսներ են՝ առանց չափազանցության: Մեր ժողովրդին համբերության եմ կոչում եւ միասնության: Պետք է ազգովի մեկ բռունցք դառնանք, եւ մեր առջեւ ոչ ոք չի կարող կանգնել: Սոցիալական բարդություններ կան: Պետք է դիմանանք, առաջնորդվենք «Ամեն ինչ առաջին գծի համար, ամեն ինչ սահմանի համար, ամեն ինչ զինվորի, զինծառայողի համար» կարգախոսով: Պետք է սահմանին կանգնած զինվորն ու սպան համոզված լինեն, որ իրենց ընտանիքի անդամները սոցիալական, իրավական, այլ կարգի խնդիրներ չունեն, որպեսզի կարողանան ամբողջությամբ նվիրվել սահմանի պաշտպանությանը: Պետք է ֆինանսական միջոցներն առաջնահերթ ուղղել ժամանակակից սպառազինությունների ձեռքբերմանը: Այսօր թշնամին հարձակողական բնույթի հզոր տեխնիկա է ձեռք բերում: Բայց ես մեկ անգամ էլ եմ կրկնում՝ հայկական ոգին անմահ է: Հայկական ոգին անպարտելի է, երբ մենք միասնական ենք: Եթե թուրքը փորձի մեր դեմ գործածել իր ձեռք բերած տեխնիկան, դարձյալ, ինչպես 1989-94 թվականներին էր, խլելու ենք իրենց տեխնիկան եւ իրենց իսկ տեխնիկայով իրենց հերն անիծելու ենք: Անհրաժեշտության դեպքում ցանկացած վայրկյանի առաջին գիծ մեկնելու պատրաստակամ են Արցախյան ազատամարտի բոլոր մասնակիցները, նույնիսկ՝ երկու ոտքից հաշմանդամ տղաները: Այնպես որ՝ հանգիստ եղեք:

- Այնուամենայնիվ, ինչո՞ւ է Ռուսաստանն Ադրբեջանին զենք մատակարարում: Հնարավո՞ր է, որ այս ֆոնին, Մաքսային միությանն անդամակցության ֆոնին հարկադրված լինենք զիջումների գնալ Արցախի կարգավիճակի հարցում:

- Արցախն անկախ պետություն է՝ կայացած, իր պետականության բոլոր խորհրդանիշերն ունեցող: Ով կփորձի Արցախի ժողովրդի կամքին դեմ ընթանալ, նա ուրեմն ձգտում է դեմ գնալ մոլորակին, մարդկությանը: Հնարավոր չէ կոտրել արցախցու ազատատենչ կամքը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք մատակարարելուն: Նախ՝ նրանց զենք տալիս են որպես թույլ, շատ թույլ պետության: Երկրորդ՝ մենք երբեւէ մեր բարեկամ Ռուսաստանին թշնամի պետության հետ չենք բարեկամանա, մեր հարազատ ռուսների թշնամիներին զինամթերք չէինք մատակարարի, եթե անգամ դրա հնարավարությունն ունենայինք: Ամեն դեպքում, ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը շատ հանգամանալից այդ խնդրին անդրադարձել է: Նախագահը հմուտ ղեկավար է, նա գիտե՝ ինչ բան է պատերազմը: Այդ պատճառով էլ խուսափում է պատերազմից: Բայց, եթե Աստված չանի՝ պատերազմ սկսվի, նախագահը հստակ գիտե, թե ինչպես ենք թուրքին դարձյալ հաղթելու, ինչպես ենք դարձյալ դրանց մռթին հասցնելու՝ ինչպես 1989-94 թվականներին էր: Կրկնում եմ՝ թուրքի ձեռք բերած զենքն իր դեմ ենք ուղղելու: Դարձյալ ծնկաչոք ընկնելու են դեմներս՝ հրադադար մուրան: Այս անգամ, սակայն, պատերազմը կանգնեցնելու ենք մեր հայրենիքի սահմաններից շատ հեռու, գուցե՝ հենց Բաքվում: Նորից եմ կրկնում՝ վստահ եղեք, հանգիստ եղեք: Դուք զրույցի սկզբում ինձ բարեմաղթանքի խոսքեր ասացիք: Ես էլ մեր ազգին, աշխարհի հայությանն եմ մաղթում հաջողություններ, երջանկություն, առողջություն եւ համազգային իղձերի իրականացման համար՝ համախմբում, միասնականություն: Պետք է միասնական լինենք, որ հասնենք ազգային իղձերի իրականացման: Առջեւում ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Ես կոչ եմ անում մինչեւ 50 տարեկան բոլոր ամուսիններին: Պարտադիր երեխա ունեցեք ցեղասպանության 100-ամյակի տարում: Երեխա ունեցեք՝ անկախ երեխայի սեռից: Թող դա լինի մեր մեծագույն միջոցառումը 100-ամյակի տարում: Երեխա նվիրեք հայ ազգին, Հայաստան պետությանը: 2015-ին ծնված ամեն մի երեխա պետք է ազգի նվիրյալ լինի: Մենք պետք է ցույց տանք թուրքին եւ համայն մարդկությանը, որ հայը միշտ կա, ոգեղեն է եւ հզոր, որ առանց հայի եւ հայության չկա աշխարհ, չկա մարդկություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն ենԱլերգիայի պատճառը միայն գենետիկան չէ. բժիշկը բացատրել էԳագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվելBrent տեսակի նավթի գինը գերազանցել է 79 դոլարը՝ հասնելով վերջին շաբաթների առավելագույնինԹրամփ. Իրանի հետ հրադադարն այլևս չի գործումԶելենսկին հայտնել է Իտալիայի վարչապետ Մելոնիի հետ կարևոր հանդիպման մասինՍա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականըԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի համաձայնագիրն այլևս ուժի մեջ չէԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցելBloomberg․ ՆԱՏՕ-ի 2027 թվականի գագաթնաժողովի անցկացումը հայտնվել է անորոշության մեջՌոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքը քննարկել է հետագա անելիքներըՊենտագոնի ղեկավարը չեղարկել է Իսրայել կատարելիք այցը Կիմ Չեն Ընն այցելել է Կումսուսան պալատ Կիմ Իր Սենի հիշատակի օրըՕձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾՄեկ օրում բացահայտվել է 174 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ տվյալներըՏեղս չեմ գտնում․ Հակոբկոխյանը՝ մարզաշխարհի լռության ու Ծառուկյանի շուրջ կատարվողի մասինՓորձագետը բացատրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի տապալման պատճառներըՌյուտե. ՆԱՏՕ-ն Իրանի միջուկային ներուժի ոչնչացումը համարում է «կարևոր ամբողջ աշխարհի համար»Ռուբեն Վարդանյանի կինը բաց նամակներ է հղել Փաշինյանին, Ալիևային, Կալլասին և ԿԽՄԿ նախագահինՄիջադեպ Էրդողանի կնոջ և Մակրոնի միջև. Իրանի դեսպանի կոշտ հայտարարությունը՝ Թրիփի վերաբերյալ«Ահա դրա համար էլ ես նրան սիրում եմ». Թրամփ Տնտեսագետը գնահատել է՝ կհասնի՞ արդյոք դոլարի փոխարժեքը 100 ռուբլուԱՄՆ նախկին ԿՀՎ տնօրենը նշել է ժամանակակից պատերազմում հաղթելու երեք հիմնական պայմանԹրամփը հայտարարել է, որ այլևս չի ցանկանում բանակցել Իրանի հետՄԻՊ-ն ուսումնասիրում է Ծառուկյանի ձերբակալության տեսանյութում բարձրացված մտահոգություններըՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրում խոցել է 903 անօդաչու սարք և ութ կառավարվող ավիառումբ«Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրաԱբովյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին աջակցող քաղաքացիներինՍիրիայի առաջնորդը բանակցություններ կվարի Թրամփի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներումԵվրախորհրդարանում սկանդալ է բռնկվել Ուկրաինայի հարցով Միջազգային սկանդալ. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, կարծելով Փաշինյանի հետ է խոսում, պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել Կաթողիկոսին փոխելու գործինԹրամփը կարծում է, որ Դանիային Գրենլանդիան պետք չէCNN․ Հեգսեթը կայցելի Իսրայել՝ քննարկելու Անկարայի և F-35 կործանիչների հարցըՍիրիայի առաջնորդը բանակցություններ կվարի Թրամփի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներումԹուրքիան ուսումնասիրում է «Կապույտ հոսք» գազատարի վրա հնարավոր հարձակման մասին տեղեկություններըՄիջազգային իրավունքը սակարկման առարկա չէ․ քննադատություն՝ Բաքվի գործողությունների մասին․ ԳալստյանՌուս ռազմական փորձագետը կոչ է արել հարվածներ հասցնել Եվրոպայի ռազմական գործարաններինԴատախազությունը Դիլիջանում գտնվող՝ շուրջ 190 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան կստանա F-35 կործանիչներՍպերցյանը կnրծանե՞g իր կարիերան «Ալ-Ահլի» տեղափոխվելով. Կոլոսկովի մեկնաբանությունը Երևանում 45-ամյա վարորդը «Hongqi»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի․ նա տեղափոխվել է ԲԿYnet․ Հայոց ցեղասպանության ճանաչումը խոր ճեղք է բացել Իսրայել–Ադրբեջան հարաբերություններումՄասյացոտնի թեմի առաջնորդ Հայր Ռուբենը Սուրբ Պատարագ կմատուցի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցումՀայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա Հայ–իրանական առեւտրի կենտրոնը Գագիկ Ծառուկյանին էր պատկանում. ինչո՞ւ չստացվեց համագործակցությունըՕդի ջերմաստիճանը հուլիս 8-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանովՄադյարը հույս ունի հանդիպել ԶելոնսկիինԽոշոր ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 3 վիրավորներից մեկը անչափահաս էՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգել. Ինչ է սպասվում ընդդիմությանըBloomberg. Թրամփը Մերցի կնոջ կողքին է նստել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առթիվ կազմակերպված խնջույքին
Ամենադիտված