Մեսսին արժանի չէր Աշխարհի առաջնության «Ոսկե գնդակին». Մարադոնա
Սպորտ
Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան Աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինայի ընտրանու կրած պարտությունից հետո, նշել է, որ իրենք պատվով են կրում Արգենտինայի դրոշը:
«Մենք պատվով ենք կրում Արգենտինայի դրոշը, թող բոլորն այդ մասին իմանան: Գերմանիան հաղթեց՝ մեր հավաքականի պաշտպանների անհամաձայնեցված խաղի պատճառով, սակայն նրանք ոչ մի դեպքում չէին գերազանցում արգենտինացիներին»,- նշել է Մարադոնան:
Անդրադառնալով Լիոնել Մեսսիին առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչելուն՝ նախկին ֆուտբոլիստը հավելել է.
«Մարկետինգով զբաղվող մարդիկ Լեոյին ցանկանում են նվիրել այն, ինչին նա արժանի չէ: Այնպիսի տպավորություն կար, որ նա նույնիսկ չի ցանկանում գնալ և վերցնել «Ոսկե գնդակը»: Լավագույնը համարում եմ Խամես Ռոդրիգեսին»,- Մարադոնայի խոսքերը մեջբերում է Ole-ն:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան