Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

Կիմ Կի-դուկն իր երևանյան ասուլիսի ընթացքում կատարեց «Արիրանգ» երգը

Գիտություն և Մշակույթ

Նրա ֆիլմերի հերոսները հասարակության ցածր խավի մարդիկ են, որոնց մասին նախկինում ոչ ոք չի բարձրաձայնել: Նրա միջոցով աշխարհում ապրող մարդիկ իմացան կորեական ազգային խնդիրների մասին, տեղեկացան Կորեայում տիրող իրավիճակի մասին: Հայաստանում է աշխարհահռչակ կորեացի ռեժիսոր Կիմ Կի-դուկը, որը մեր երկիր է ժամանել «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում: Կիմ Կի-դուկի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների ծրագիրը կբացվի հուլիսի 14-ին «Պիետա» ֆիլմով: Այնուհետև հանրությունը կդիտի ռեժիսորի ստեղծած ևս վեց ֆիլմ:

Անվանի ռեժիսորը մամուլի ասուլիսի ընթացքում շնորհակալություն հայտնեց բոլոր այն հայերին, ովքեր հետաքրքրված են և դիտում են իր ֆիլմերը:

«Մինչ այստեղ գալը Հայաստանի մասին համացանցով եմ կարդացել: Արդեն երեք ժամ քայլել եմ Երևանով: Այսօր եղել եմ շուկայում, տեսել եմ, որ աղքատ մարդիկ կան, երեկ Կասկադով եմ քայլել: Հայաստանը շատ նման է Կորեային: Այսօրվանից սկսած կկարդամ և կսովորեմ Հայաստանի մասին շատ բաներ: Ժամանակին չգիտեի «Ոսկե ծիրան» փառատոնի մասին, սակայն Փիտեր վան Բյուերեին եմ հանդիպել և իմացել փառատոնի մասին: Երեկ էլ տեսա Փարաջանովի ֆիլմը, և հասկացա, որ փառատոնը շատ մեծ կարևորություն ունի Հայաստանի և կինոռեժիսորների համար: Ամենազգացմունքայինն այն է, որ իմ վեց ֆիլմերը կցուցադրվեն այստեղ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց ռեժիսոր Կիմ Կի-դուկը:

Անվանի ռեժիսորն առաջին անգամ ֆիլմ է տեսել 32 տարեկանում: «Մինչ ֆիլմ դետելը զբաղվել եմ մեքենաներ սարքելով, սակայն «Գառնուկների լռությունը» ֆիլմը մեծ ազդեցություն է թողել ինձ վրա: Երբ մեկնեցի Ֆրանսիա, սկսեցի սովորել կինոռեժիսուրա, հասկացա, որ ամեն մեկը կարող է ֆիլմ նկարահանել, հետո սկսեցի ֆիլմեր պատրաստել»,- նշեց նա: Անվանի ռեժիսորն անգամ դպրոց չի հաճախել, սակայն նշում է, որ գործարանում աշխատելու ընթացքում շատ բաներ է սովորել և մեծ փորձ է ձեռք բերել:

«Իմ ֆիլմերում ես փորձել եմ ներկայացնել այն, ինչ ապրել եմ, և այն, ինչ տեղի է ունենում կորեական կյանքում, այդ պատճառով չգնալ դպրոց կարելի է»,-ընդգծեց նա:

Կիմ Կի-դուկի բոլոր բոլոր ֆիլմերը չունեն լավ ավարտ, քանի որ նա չի ցանկանում առանձնացնել լավն ու վատը, որովհետև կյանքում կա և լավը, և վատը:

«Սովորական մարդկանց կյանքն իմ ուսուցիչն է»,-հավելեց նա: Անդրադառնալով իր նոր ֆիլմի նկարահանման աշխատանքներին՝ ռեժիսորը նշեց, որ արդեն 2-3 սցենար ունի, կնկարահանի նոր կինոնկար և իր ֆիլմն անպայման կներկայացնի Հայաստանում: Կիմ Կի-դուկն իր երևանյան ասուլիսը եզրափակեց «Արիրանգ» երգի կատարմամբ:

Հարավկորեացի ռեժիսոր Կիմ Կի-դուկը ծնվել է 1960 թվականին: 1990-92 թթ. գեղարվեստ է ուսանել Փարիզում: 1993-ին «Նկարիչը» և «Մահվան դատապարտված հանցագործը» սցենարների համար արժանացել է Կինոդրամատուրգիայի կրթական ինստիտուտի Լավագույն սցենարի մրցանակին: Վերադառնալով Հարավային Կորեա՝ կինոկարիերան սկսել է որպես սցենարիստ և 1995-ին Կորեայի կինոխորհրդի կազմակերպած սցենարների մրցույթում շահել առաջին մրցանակը: Հաջորդ տարի սցենարների համար ևս երկու մրցանակ ստանալուց հետո Կիմը նկարահանել է իր առաջին «Կոկորդիլոս» ցածրբյուջետային ֆիլմը: Հարավկորեացի կինոքննադատները ֆիլմին արձագանքել են սենսացիոն քննախոսականներով: Ապա Կիմ Կի-դուկը նկարահանել է «Վայրի գազանները», «Թռչնավանդակ» հյուրանոցը», «Կղզին» և խիստ փորձարարական «Իրական հորինվածքը», որը նկարել է ընդամենը 200 րոպեում: Այս ֆիլմը ներկայացվել է Մոսկվայի 23-րդ ՄԿՓ-ում: 2001-ին «Հասցեն անհայտ է» ֆիլմը Պուսանի ՄԿՓ-ում ընտրվել է որպես խրախուսման արժանի նախագիծ: 2003-ին Կարլովի Վարիի ՄԿՓ-ում FIPRESCI-ի ժյուրիի նախագահ Սուսաննա Հարությունյանի՝ «Ոսկե ծիրան» ԿՓ-ի գեղարվեստական ղեկավարի ձեռքով FIPRESCI-ի մրցանակը հանձնվել է «Ափեզրի պահապանը» ֆիլմին: Կիմ Կի-դուկն արժանացել է Բեռլինի ՄԿՓ-ի մրցանակին՝ «Սամարացի աղջիկը», Վենետիկի ՄԿՓ-ի մրցանակներին՝ «Դատարկ տուն» ֆիլմերի համար: 2011-ին նրա «Արիրանգ» վավերագրական աշխատանքին շնորհվել է Կաննի ՄԿՓ-ի «Հատուկ հայացք» ծրագրի մրցանակը՝ որպես լավագույն ֆիլմի: 2004-ին Ռուսաստանի «Խաղաղօվկիանոսյան միջօրեական» ԿՓ-ում «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ… և նորից գարուն» ֆիլմը շահել է գլխավոր մրցանակը, ինչպես նաև այլ մրցանակներ Լաս Պալմասում, 2003-ին՝ Լոկառնոյի և Սան Սեբաստիանի ՄԿՓ-երում: 2012-ին Կիմ Կի-դուկի «Պիետա» ֆիլմը նվաճեց Վենետիկի ՄԿՓ-ի «Ոսկե առյուծը»: Կիմ Կի-դուկն արծարծում է կորեական ազգային խնդիրներ՝ միաժամանակ դրանք դիտարկելով որպես ժամանակակից աշխարհի բաղկացուցիչ մաս: Նրա ֆիլմերն արդիական առասպելներ են, որ կապակցված են կրկնվող թեմաներով, սյուժեներով, կերպարների տիպերով: Կիմ Կի-դուկի հերոսները հասարակության ցածր խավի մարդիկ են, որոնց մասին նախկինում ոչ ոք չի բարձրաձայնել: Մոլեգին պայքարի և գրոտեսկի ծայրահեղ իրավիճակներում ռեժիսորը երևան է հանում անմեղությունը հերոսների հոգիներում: Կիմ Կի-դուկը կանոններ ու օրենքներ չի ճանաչում: Նա ենթարկվում է միայն հորինվածքին և ոճի իր զգացողությանը:

Կիմ Կի-դուկն «Ոսկե ծիրանի» մասնակիցներին յուրահատուկ անակնկալ մատուցեց: Նա հայկական բեմից կատարեց կորեական ժողովրդական «Արիրանգ» երգը՝ արժանանալով բազմաթիվ ծափողջյունների: «Այս երգն արտահայտում է կորեացի ազգի տխրությունը և ուրախությունը»,-մեկնաբանեց ռեժիսորը: Երևանյան «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկին ռեժիսորն արժանացավ Փարաջանովյան թալեր մրցանակին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված