Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը հագեցած կլինի տարատեսակ իրադարձություններով

Գիտություն և Մշակույթ

Երևանյան «Ոսկե ծիրան» 11-րդ կինոփառատոնի շրջանակում անկցկացվող Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի նախագծերի զարգացման աշխատաժողովն այս տարի մեկնարկեց հուլիսի 14-ին: դասընթացներից, հանդիպումներից և նախագծերի ներկայացումներից բաղկացած իրադարձությունը կտևի մինչև հուլիսի 16-ը: Աշխատաժողովին ներկայացված 10 հետաքրքիր և յուրահատուկ նախագծերից մեկը կստանա 10 հազար ԱՄՆ դոլար մրցանակ:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը նշեց, որ աշխատաժողովին ներկայացված ֆիլմերի թեմաները բազմազան են:

«Պատմությունները, որոնք ներկայացվում են աշխատաժողովին և հնչում են թե հայ, թե թուրք ռեժիսորների կողմից, բազմաբնույթ են: Վերջին երկու տարիներին, որքան մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, պատմությունները հիմնականում առնչվում են երկու ժողովուրդների պատմական կնճռոտ հարցերին: Բազմաթիվ չպատմված պատմություններ կան: Եթե մենք ունենք պատմական արդարությունը հաստատելու խնդիր, թուրքերն ունեն իրենց պատմությունը վերաճանաչելու և վերաիմաստավորելու խնդիր: Ինքնության հարցն անմիջականորեն առնչվում է պատմության հետ, եթե դու քո պատմությունը չգիտես, դու ինքդ քեզ էլ չես կարող ճանաչել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Սուսաննա Հարությունյանը:

Հարությունյանի համոզմամբ, նման խնդիրներն այսօր արդիական են հենց Թուրքիայում: «Այս տարվա մեր աշխատաժողովների համար ստացել ենք 40-ից ավելի կինոնախագծեր, պատմություններ: Դրանց 80 տոկոսն առնչվում էր Ցեղասպանության իրողություններին, թե դրանք ինչ արձագանք են գտնում այսօր»,- նշեց «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական ղեկավարը:

«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ -2014» նախագիծը համաֆինանսավորված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհով: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի գործող ղեկավար Վիոլետա Տալանդիսն ընդգծեց, որ իրենք շատ ուրախ են աջակցել այս ծրագրին.

«Պատմությունները շատ լավն են, մենք ուրախ ենք աջակցել մշակութային երկխոսությանը»,-նշեց նա:

Նախագծերի հավաքագրումը սկսվել էր 2014 թվականի մայիսի 1-ից, վերջնաժամկետը հունիսի 1-ն էր, որը հետագայում հետաձգվեց մինչև հունիսի 15-ը: Հավաքված նախագծերից 10-ը ընտրվել են մասնակցելու մրցույթին: Դրանցից 5-ը Հայաստանից են, 5-ը՝ Թուրքիայից, ընդ որում երկուսը համատեղ արտադրություն են Ֆրանսիայի և Գերմանիայի հետ:

Այս տարի կինոպլատֆորմին կներկայացվեն «Մշո ճառընտիր» (ռեժիսոր՝ Սերժ Ավետիքյան), «Քարքարոտ արահետներ» (ռեժիսոր՝ Առնո Խայաջանյան), «Մեկ կանաչ, երեք կապույտ» (ռեժիսոր՝ Արսեն Առաքելյան), «Վերջին ներարկումը» (ռեժիսոր՝ Գուրգեն Ջանիբեկյան), «Փիսիկ» (ռեժիսոր՝ Այսե Փոլատ), «Չուհաջյանի քայլերով» (ռեժիսոր և պրոդյուսեր՝ Մեսուտ Թուֆան), «Ծեր ծառը»( ռեժիսոր՝ Մարիամ Օհանյան), «Պաստելի աղոտ նկարը» (ռեժիսոր և պրոդյուսեր՝ Սեվդա Ուսանօղլու), «Ժամանակ», (ռեժիսոր և պրոդյուսեր՝ Նուրիյե Բիլիչի) «Անատոլիական հեղափոխականը. ընկեր Փարամազը», (ռեժիսոր՝ Կադիր Ակին) նախագծերը:

Ժյուրիի կազմում ընդգրկված են ռեժիսոր և սցենարիստ Գեդեոն Կոպելը (Մեծ Բրիտանիա), «Անադոլու Կուլտուր» կազմակերպության խորհրդատու, պրոդյուսեր Չիգդեմ Մաթերը (Թուրքիա), ռեժիսոր և պրոդյուսեր Մելեք Ուլագայ Թայլանը (Թուրքիա), ռեժիսոր Էմինե Յիլդիրիմը (Թուրքիա), լրագրող Մանանա Ասլամազյանը (Հայաստան), «Եվրասիա» հիմնադրամի նախագահ Գևորգ Տեր-Գաբրիելյանը (Հայաստան), Մեծ Բրիտանիայի դեսպանատնից՝ Նաիրա Սուլթանյանը (Հայաստան):

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմն իր գործունեությունն սկսել է 2008 թվականին՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և «Անադոլու Կուլտուր» կազմակերպության (Թուրքիա) համատեղ նախաձեռնությամբ: Այն կապեր է ստեղծում երկու երկրների կինոգործիչների միջև, խրախուսում և աջակցում է համատեղ կինոարտադրությունը: Կինոպլատֆորմն արդեն ֆինանսավորել է 15 կինոնախագիծ՝ Հայաստանից և Թուրքիայից: Այս միջոցառումը իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության ֆինանսակա ն աջակցությամբ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված