ԼՂՀ ՊԲ ռազմական խորհրդի նիստում ամփոփվել են 2014թ. առաջին կիսամյակի արդյունքները
Արցախ
Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում hուլիսի 12-ին տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ` նվիրված 2014թ. առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Ռազմական խորհրդի նիստը վարել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Բանակի հրամանատարի ներածական խոսքից հետո, որում անդրադարձ է կատ արվել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ընթացիկ և հավանական զարգացումներին ու այդ համատեքստում մեր հետագա անելիքներին, մեկնարկել են ռազմական խորհրդի բուն աշխատանքները: Այնուհետև, ըստ ուղղությունների, համապարփակ զեկույցներով հանդես են եկել բանակի հրամանատարի տեղակալները, որոնք ոչ միայն խոսել են իրենց պատասխանատվության տակ գտնվող ուղղություններում արձանագրված դրական տեղաշարժերի մասին, այլև նշել են ի հայտ եկած թերացումները և դրանք շտկելու գործառույթները:
Ամփոփելով ռազմական խորհրդի և կիսամյակի արդյունքները` պաշտպանության նախարարը դրանք համարել է գոհացուցիչ և հայտնաբերված թերացումներն ու բացթողումները շտկելու համար տվել համապատասխան ցուցումներ ու հրահանգներ:
Նիստին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալներ, շտաբի բաժինների և ծառայությունների պետեր, միավորումների ու զորամասերի հրամանատարներ և նրանց տեղակալներ, գումարտակների հրամանատարներ, զինկոմիսարիատների և ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան