Երևանն աշխարհի ամենաթանկ քաղաքների ցանկում 187-րդն է
Այլ
Զբոսաշրջիկների շրջանում անցկացված հետազոտության արդյունքում՝ Երևանն ընգրկվել է աշխարհի 211 ամենաթանկ քաղաքների ցանկում: Ուսումնասիրությունն անցկացրել է Mercer ընկերությունը, որը սոցիոլոգիական հարցում է անցկացրել հինգ մայրցամաքների 211 քաղաքներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, յուրաքանչյուր քաղաքում կյանքի թանկության մակարդակը գնահատվել է ըստ 200 կետերի՝ ներառյալ կացարանը, տրանսպորտը, սննդի, հագուստի, տնային պարագաների և զվարճանքների գինը: Հայաստանի մայրաքաղաքը, 2013թ. անցկացված հետազոտության արդյունքով, զբաղեցրել է 195-րդ հորիզոնականը, և այս տարի Երևանը 8 աստիճանով վեր է բարձրացել թանկ քաղաքների ցանկում: Այն տարածաշրջանում իր թանկությամբ զիջում է միայն Թբիլիսիին: Վրաստանի մայրաքաղաքը հայտնվել է 194-րդ տեղում: Ադրբեջանի մայրաքաղաքը համարվել է շատ ավելի թանկ քաղաք. այն 46-րդ հորիզոնականում է, Թեհրանը՝ 77-րդ, իսկ Ստամբուլը՝ 135-րդ:
Համաձայն վորոնշյալ ուսումնասիրության՝ ամենաթանկ քաղաքը Անգոլայի մայրաքաղաք Լուանդան է: Երկրորդ տեղում Չադի մայրաքաղաք Նջամենան է, երրորդում՝ Հոնկոնգը: Առաջին տասյնակում ընդգրկվել են նաև Սինգապուրը, Ցյուրիխը, Ժնևը, Տոկիոն, Բեռնը և Շանհայը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել