Հրդեհներ խոտածածկ տարածքներում
ԱՐԽԻՎ
Հուլիսի 13-14-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես' Երևանի Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 շենքի մոտակայքում այրվել է 3000 քմ խոտածածկ տարածք, Միքայելյան փողոցում' «Փարոս»-ի մոտակաքում' 200 քմ, Դավիթ Բեկի փողոցի թիվ 108/93 շենքի մոտակայքում' 400 քմ, Ռուբինյանց փողոցում' բենզալցակայանի մոտակայքում' 60 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Անդրանիկի փողոցի վերջնամասում' 2500 քմ, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի «Մամարզա» կոչվող տարածքում այրվել է մոտ 5000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)