Կազեմիրոն կարող է դառնալ Խամեսի տրանսֆերի մասնակից
Սպորտ
«Ռեալը» «Մոնակոյի» հետ շարունակում է բանակցությունները կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերի վերաբերյալ:
«Մոնակոն» պատրաստ է վաճառել 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը միայն այն դեպքում, եթե մադրիդցիները գործարքին ներգրավեն Պեպեին կամ Ֆաբիո Կոենտրաուին: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Աղբյուրի տվյալներով՝ «Ռեալը» բացասական պատասխան է տվել՝ առաջարկելով Խամեսի ծառայությունները ձեռք բերելու դիմաց փոխհատուցել Կազեմիրոյի ծառայություններով: «Մոնակոն» հակված է այն բանին, որ համաձայնի այս պայմանին. այդ դեպքում Խամեսի տրանսֆերային արժեքը կկազմի 70 միլիոն եվրո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» Ռոդրիգեսի համար առաջարկել է 70 միլիոն եվրո, բայց «Մոնակոն» պահանջել է 85 միլիոն եվրո:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ