ՀԷՑ-ը 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է անում Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում Մբապե. Այս ֆիասկոյից հետո մենք պետք է գլուխներս բարձրացնենք Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար Ցավալի է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքից․ Ծառուկյան 19-ամյա «Շումախերի» խափանման միջոցը փոխվել է. դատարանը կիրառել է վարչական վերահսկողությունբ Իսպանիայի հավաքականը հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն և 16 տարի անց ՖԱԱ եզրափակիչում է ՄԻՊ կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից FT. Իրանի հետ հակամարտությունը կարող է արժեզրկել Թրամփի երկրորդ ժամկետը «88» առևտրային օբյեկտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում Երևանում, դեպքից մեկ շաբաթ անց 90-ամյա տղամարդը «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում մահացել է Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 15-ի դրությամբ 

Աշխարհի ամենատխուր երկրպագուն. Բրազիլիայի հավաքականի «12-րդ խաղացողի» կյանքի հուզիչ դրվագները (լուսանկարներ)

Սպորտ

Sports.ru-ի թղթակից Վլադիսլավ Վորոնինը պատմում է ամեն ինչ՝ բրազիլացի երկրպագուի մասին, ով արցունքն աչքերին գրկել էր Աշխարհի գավաթի կրկնօրինակը: 

Երբ Գերմանիան հերթական գնդակն էր ուղարկում Բրազիլիայի դարպասը, տեսախցիկների օբյեկտիվում հայտնվեց տխուր տղամարդը՝ գորշ բեղերով՝ գրկած Աշխարհի առաջնության գավաթի կրկնօրինակը: Մեկ ժամ անց այդ կադրը շատ արագ տարածվեց Թվիթերում՝ «աշխարհի ամենատխուր երկրպագուն» մեկնաբանությամբ: Մեկ օր անց այս առաջնությունում այս լուսանկարը գրեթե դարձավ Բրազիլիայի հավաքականի խորհրդանիշը: 

Այն երկրպագուն, ում աջակցում էր ամբողջ աշխարհը, պարզվել է, որ 59-ամյա Կլովիս Ակոստա Ֆերնանդեշն է՝ ռիելթորական և փորձառու ճանապարհորդող: Նրա հաշվին գրանցված է 155 խաղ միայն հավաքականի հետ և դրան էլ գումարած խոշոր առաջնությունները՝ Աշխարհի 7 առաջնություն անընդմեջ, Ամերիկայի գավաթի խաղարկություն, Կոնֆեդերացիայի գավաթի 4 խաղարկություն, մեկ Օլիմպիադա: Նա այցելել է ավելի քան 60 երկիր. «Կաֆուն Բրազիլիայի հավաքականում մասնակցել է 142 խաղի, ես՝ 150-ից ավելի: Ես արդեն թիմի 12-րդ խաղացողն եմ»,- ասել է Ֆերնանդեշը: 

1. Ամեն ինչ սկսվել է Իտալիայում ընթացող 1990թվականի առաջնությունից, ուր Կլովիսը կարողացել է մեկնել միայն կնոջ դաժան պահանջը կատարելուց հետո, այն էր՝ գնել գերմանական դաշնամուր: Երբ երաժշտական գործը հայտնվել է տանը, Ֆերնանդեշը որոշել է մեկուկես ամսով մեկնել Եվրոպա: Կլովիսն ուղևորվել է Թուրին՝ առաջնության մեկնարկի դեռ շատ առաջ և նույնիսկ ծրագրել է աշխատել տեղի սրճարաններից մեկում, որպեսզի ծանոթանա իտալական պիցցայի պատրաստման գաղտնիքներին: Բանն այն է, որ նա Բրազիլիայում սեփական պիցցերիան ուներ. ուղևորության ժամանակ պիցցերիայի կառավարումը նա հանձնել է եղբորը. «Մտնելով սրճարան՝ ես հասկացա, որ ինձ մոտ ավելի համեղ պիցցա է ստացվում և որ սովորել պետք չէ: Ես պարզապես քայլում էի ու ծանոթանում մարդկանց հետ»: 

Ճիշտ է՝ հավաքականի հետ ճանապարհորդություններով հիացած, նա հետագայում վաճառել է սրճարանը. «ԱԱ-1990-ն ինձ համար դարձավ անպատասխանատվության ժամանակաշրջան: Աշխատանքը դադարեց ինձ համար կյանքի գլխավոր շարժիչ լինելուց: Քանի որ ես հնարավորություն չունեի միաժամանակ և′ ճանապարհորդելու և′ սրճարանն աշխատեցնելու՝ ես վաճառեցի պիցցերիան եղբորս»,- ավելի ուշ պատմել է Կլովիսը: 

2. Կլովիսը մշտապես տեղափոխվում էր իր ընկերների հետ (նրանց կազմը հաճախ փոխվում էր) վարձակալված մեքենաներով. դա թույլ է տալիս ավելի լավ ճանաչել երկիրը, տեսնել գեղեցիկ վայրեր և ծանոթանալ տեղի բնակիչների հետ: Այս «օրենքից» նա հրաժարվել է միայն 2002 թվականին. «Գնալով Ճապոնիա, ես  բացահայտեցի, որ ապահովագրությունում կետեր չկան վարձակալված մեքենաների մասին: Մենք հաշվեցինք մեր գումարը և հասկացանք, որ այն բավարարում է ճապոնական օգտագործված մեքենա գնելուն: Արդյունքում, մինչ Բրազիլիա վերադառնալը, ես փոխանակեցի ավտոմեքենան PlayStation-ով, որպեսզի նվիրեմ որդուս: Ես լուրջ եմ ասում»:  

3. Հենց այդ նույն առաջնությունում, Կորեայում, Կլովիսն ընկերացել է տեղացի կամավորների հետ և պայմանավորվել կորեացի և արտասահմանցի երկրպագուների միջև ընկերական խաղ կազմակերպելու մասին: Առաջնության տանտերերն այնքան ուրախ են եղել՝ այդ մասին բոլոր թերթերում գրելու համար: «Կորեացիները միշտ մեզ պատմում էին շան մսի մասին, բայց առաջնության ընթացքում այն ուտելը շատ վտանգավոր էր՝ պետությանը սպառնում էին բողոքի ակցիաներ և ժամանակավորապես արգելված էր շան մսի ազատ առևտուրը: Արդյունքում, կորեացիները, ում հետ մենք ծանոթացել էինք, մեզ տարան ֆերմա և հյուրասիրեցին այդ միսը: Եթե անկեղծ, ապա նման բան ես այլևս չեմ համարձակվի ուտել»: 

4. ԱԱ-2012-ին Կլովիսին նկատել է ՖԻՖԱ-ն՝ իբրև ամենավառ երկրպագու և ճանաչվել է առաջնության խորհրդանիշներից մեկը. «Այդպես ես հայտնվեցի մեդիադաշտում, ինձ սկսեցին ճանաչել, ճանապարհորդությունների համար ֆինանսական պայմանավորվածություններ ձեռք բերելն ավելի հեշտ դարձավ»: 

Եթե 1990 թվականին Ֆերնանդեշը Աշխարհի առաջնությանը մեկնել է բացառապես սեփական ֆինանսական միջոցներով, ապա այժմ նրա յուրաքանչյուր արտասահմանյան ուղևորություն դառնում է իսկական բիզնես-նախագիծ: Հովանավորները հաճույքով վճարում են նրա ավիատոմսի համար, բնակության համար՝ ավտոմեքենայով կամ ֆուրգոնով գովազդներում  նկարահանվելու դիմաց: Օրինակ, 2009 թվականի Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությանը Կլովիսի ծախսերը հոգացել է բրազիլական Ռուի-Գրանդի-դու-Սուլի կառավարությունը: Մինչ այժմ նա համարվում է նահանգի դեսպանը. ստանալով գումարներ ուղևորությունների համար, նա հետագայում ներկայացնում է Ռուի-Գրանդի-դու-Սուլը տարբեր մշակութային իրադարձություններին: 

5. Կլովիսն աշխարհի բոլոր առաջնություններում իր հետ տանում է գավաթի կրկնօրինակը. ամբողջ աշխարհից հազարավոր երկրպագուներ լուսանկարվում են բեղավոր բրազիլացու հետ, ով մի ձեռքով պահում է ոսկե գավաթը: Ես նրան տարել եմ ամեն տեղ: Իմ կրկնօրինակը նույն չափերն ունի, ինչ իրական գավաթը, բայց իմ գավաթը համբուրում են ավելի հաճախ, քան իսկականը»,- պատմել է երկրպագուն:

Ֆերնանդեշը շատ է ուզել իր գավաթով ներկա գտնվել «Մարականա» մարզադաշտում՝ ԱԱ-2014-ի եզրափակչին, բայց Գերմանայից կրած՝ (7:1 հաշվով) պարտությունից հետո, նա բաժանվել է իր գավաթից և այն փոխանցել է ոչ հեռվում կանգնած գերմանացի երկրպագուհուն. «Վերցրեք այն և տարեք եզրափակչի հանդիպմանը: Դու այն վաստակել եք: Շնորհավորում եմ»,- ասել է Ֆերնանդեշը, համբուրել գավաթը և այն հանձնել գերմանուհուն:

Կլովիսը դժվար թե ավելի գեղեցիկ ժեստ աներ այլ մրցակիցների նկատմամբ. նա պարզապես ցանկացել է հարգել Գերմանիան. «Աշխարհի 2006 թվականի առաջնությունը, կազմակերպչական առումով, լավագույնն էր: Ես մեքենայով ճանապարհորդել եմ ամբողջ երկրում և ամենուր ինձ ողջունում էին: Գերմանացիները Եվրոպայում լավագույն ֆուտբոլն են խաղում: Դրանից բացի, հենց 2002 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում ես ապրել եմ հավաքականին երկրպագելու լավագույն պահը: Այո, 1:7-ից հետո իմ սիրտը խոցված է, բայց մի անհանգստացեք, մենք գերմանացիների հետ միշտ ընկերներ կմնանք»,- ասել է Կլովիսը կիսաեզրափակչից մեկ օր անց: 

6. «Ես միշտ շնորհակալ կլինեմ իմ կնոջն ու չորս երեխաներիս՝ ինձ հասկանալու համար, ովքեր հանգիստ են վերաբերվում իմ կրքին: Ես շատ եմ սիրում ֆուտբոլը, այնքան շատ, որ եթե նույնիսկ մահանամ տրիբունայում, ապա ինձ հողին մի հանձնեք, թողեք մնամ տրիբունայում, և ես երջանիկ կլինեմ: Իսկ եթե լուրջ, ապա իմ երեխաները գիտեն՝ երբ ինձ դիակիզեն, ապա մոխրի մի մասը պետք է ամփոփել «Գրեմիո» մարզադաշտում, իսկ հետո նաև Բրազիլիայի հավաքականի կարևոր խաղերից մեկում: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցների շրջանակներում գործողությունները կրճատելու թույլտվություն է տվելՀԷՑ-ը 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է անումԵվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցումՄբապե. Այս ֆիասկոյից հետո մենք պետք է գլուխներս բարձրացնենքՖոն դեր Լայենը ժամանել է ԿիևԿենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարարՑավալի է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքից․ ԾառուկյանՄակրոնը շնորհավորել է Իսպանիային Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ19-ամյա «Շումախերի» խափանման միջոցը փոխվել է. դատարանը կիրառել է վարչական վերահսկողությունբԻսպանիայի հավաքականը հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն և 16 տարի անց ՖԱԱ եզրափակիչում էՄԻՊ կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրիցFT. Իրանի հետ հակամարտությունը կարող է արժեզրկել Թրամփի երկրորդ ժամկետը«88» առևտրային օբյեկտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտումԵրևանում, դեպքից մեկ շաբաթ անց 90-ամյա տղամարդը «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում մահացել էՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 15-ի դրությամբԴեշամը հեռանում է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, նրան կփոխարինի Զինեդին ԶիդանըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացումԻնչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում «Հրապարակ»․ Ներիշխանական խմորումներ եւ ՔՊ-ական կրքեր Ո՞ր հասցեներում այսօր լույս չի լինի«Հրապարակ». Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին Արթուր Պողոսյանը տապալում է գործերի քննությունը, եթե ՔՊ-ին է վերաբերվում. «Ժողովուրդ»«Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ»ՀՀ 10 մարզպետներ անգործ կմնան. Մարզպետարանները լուծարման փուլում են . «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել «Հրապարակ». Իշխանությունը մարզպետացու է փնտրում 210 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո. ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը. «Ժողովուրդ»Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթացը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ»Կիտրոնի օգտակար հատկությունները, որոնց մասին շատերը չգիտենՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներ Կանոնավոր մարզանք․ ինչպես է այն փոխում օրգանիզմի աշխատանքըԹրամփը Նեթանյահուին կոչ է արել զորքերը դուրս բերել Սիրիայից և Լիբանանից. Axios ՊՆ-ում քննարկվել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունըՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելՅամալը նշել է, թե Մբապեի, Դեմբելեի և Օլիսեի որ հմտությունները կցանկանար ունենալՃապոնիան մտադիր է ուժեղացնել հակահետախուզական միջոցառումներըԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են հարյուրավոր Patriot համակարգերՌուսաստանը ԵՄ-ին մեղադրել է կիբերհարձակումների վերաբերյալ անհիմն մեղադրանքներ ներկայացնելու մեջԹրամփ․ Պարսից ծոցի երկրները դեմ են արտահայտվել Հորմուզի նեղուցում նավագնացության վճար սահմանելու գաղափարինԼուլա դա Սիլվա․ Բրազիլիան պետք է ամրապնդի իր պաշտպանական կարողություններըՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Իրանի շուրջ լարվածության սրման կապակցությամբՉեխիան Իսրայելի հետ քննարկում է ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հարցըԾեծկռտուք Գյումրու Մուշ թաղամասում՝ բարձր երաժշտության պատճառովՃապոնիայում մեկ շաբաթում ավելի քան 4500 մարդ հոսպիտալացվել է շոգի պատճառովԴավթաշենում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին Գագիկ Ծառուկյանի կողքին՝ որպես սկզբունք, բայց «Դեմոկրատական այլընտրանքի» օրակարգով. Սուրեն Սուրենյանց Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալԿրասնոդարի օդանավակայանը վերականգնել է ինքնաթիռների ընդունումն ու բացթողումըՎրաստան-Հայաստան սահմանին պնևմատիկ զենք և փամփուշտներ են հայտնաբերվել
Ամենադիտված