Բենզեման՝ Մունդիալի ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստ, Մեսսին՝ ամենաշատ շեղ հարվածած ֆուտբոլիստ
Սպորտ
Աշխարհի ավարտված առաջնությունում, չնայած Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Քարիմ Բենզեման մասնակցեց 5 խաղի, սակայն դարձավ մրցաշարի ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստը, 32 հարված՝ 78% ճշգրտությամբ:
Մրցաշարի ամենաշատ ճշգրիտ հարված կատարած ֆուտբոլիստն Արյեն Ռոբենն է, ով միայն մեկ անգամ է վրիպել` 20-ից 19 ճշգրիտ հարված:
Հետաքրքրական է, որ ՖԻՖԱ-ի վարկածով Մունդիալի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հարվածների ճշգրտությամբ ամենացածր ցուցանիշն է գրանցել` 22-ից 12 ճշգրիտ հարված: Այսինքն՝ հարվածի ճշգրտությունը 50%-ից պակաս է:
Հավաքականում Մեսսիի թիմակից Անխել դի Մարիան ամենաշատն է հեռահար հարված կատարել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ