ՄԱԿ-ը մարդասիրական օգնություն է տրամադրել Դամասկոսի մերձակա Մուադամիա գյուղին
ԱՐԽԻՎ
Սիրիայի կառավարության հետ համագործակցության արդյունքում ՄԱԿ-ի մարդասիրական օգնության բեռնատարները մտել են Դամասկոսի մերձակայքում գտնվող Մուադամիա գյուղ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բեռնատարները տեղափոխել են մթերքներով, առողջապահական և խոհանոցային պարագաներով հազարավոր օգնության փաթեթներ:
Մուադամիայում ազգային հաշտեցման հանձնաժողովի կոորդինատոր Հասան Ղանդուրի խոսքով՝ ՄԱԿ-ի կողմից տրամադրված 4 հազար օգնության փաթեթները կբաժանվեն Մուադամիայի 20 հազար ընտանիքների միջև առաջիկա մի քանի օրերի ընթացքում: Ըստ նրա, ավելի վաղ Մուադամիայի բնակիչները մերժել էին նախորդ օգնությունները: Պատճառն այն էր, որ, բնակիչների կարծիքով, նման օգնություններով Արևմուտքը փորձում է սիրաշահել սիրիացիներին:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան