Լուգանսկի քաղաքապետը եռօրյա սուգ է հայտարարել՝ զոհված աշխարհազորայինների մահվան կապակցությամբ
ԱՐԽԻՎ
Լուգանսկի քաղաքապետ Սերգեյ Կրավչենկոն եռօրյա սուգ է հայտարարել՝ վերջին օրերին ուկրաինացի ուժայինների և ռուսամետ ակտիվիստների միջև կռիվների հետևանքով 17 մարդկանց մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է itar-tass-ը։
Կիևը և «Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը» մեկը մյուսին մեղադրում են բնակիչների սպանության մեջ: Վերջին օրերի կրակոցները Լուգանսկում առնվազն 20 կառույց են ոչնչացրել, հիմնականում՝ բնակելի տներ:
Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Վլադիսլավ Սելեզնյովը ֆեսյբուքյան իր էջում գրել է, որ ռուսամետ ակտիվիստները կրակել են «Գրադ» համակարգի սարքերից՝ փորձելով վարկաբեկել կառավարական զորքերին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)